Նորություններ

Շինարարություն

0

Տեղեկատուում ավելացրել ենք «Շինարարություն» բաժինը, որում ընդգրկված են լինելու Տեղեկատու էջեր Հայաստանում շինարարական գործունեություն իրականացնող հաստատությունների մասին

հունիս 18, 2014 |

Խմբագրման / հրապարակման ժամանակը

0

Կազմակերպությունների կամ անհատների կողմից գրանցած տեղեկատու էջերը խմբագրվում և հրապարակվում են 28-ից 48 ժամվա ընթացքում։

Խմբագրման աշխատանքը ծավալուն է, անհրաժեշտ է լինում ստուգել բոլոր տվյալների իսկությունը, ստուգել տեքստերի մաքրությունը և այլն։ Որքան մաքուր և հավաստի են մուտքագրված տվյալները, այնքան արագ է տեղի ունենում խմբագրումը։

Առաջիկայում կփորձենք հնարավորինս կարճել այդ ժամանակահատվածը։

մայիս 30, 2014 |

Տուրիզմ

1
searchlogo

Վերջին շրջանում մեր բազան համալրում էինք տուրիստական ընկերությունների տվյալներով: Ինտերնետում հատկապես ուսումնասիրել ենք մոտ 100 ընկերությունների տվյալներ:

Հայկական տուրիստական կազմակերպությունների ներկայիս գորշ իրավիճակը.

1. Մոտ 50%-ը կայք չունի, այսինքն` ինտերնետում ներկայացված չէ:

2. 90%-ի մոտ կայքը հայերեն չունի, ինչը նշանակում է, որ հայկական տուրիստական ընկերությունների մեծ մասին ներքին լսարանը չի հետաքրքրում:

3. Տուրիզմը չի կարողանում գեղեցիկ ինքն իրեն ներկայացնել: Հստակ տեսանելի էր, որ մեծ մասի մոտ կայք ունենալը ընդամենը «հեղինակության» հարց է, որի վրա այնքան քիչ ծախս է կատարված, որ վնասում է իրենց հեղինակությանը:

Այս ամենի արդյունքում գրեթե վստահ ենք, որ այս պահին ինտերնետի միջոցով դժվար թե որևէ մեկը հրապուրվի և գա Հայաստան:

օգոստոս 30, 2013 |

Հայտարարություններ

0
searchlogo

ADB.am-ում հայտարարություններ տեղադրելն արգելված է։

Բացի տեղեկատու էջ գրանցելուց Դուք կարող եք նաև միջոցառում գրանցել, բայց՝ ոչ հայտարարություն։

Բոլոր գրանցումները վերանայվում են ադմինիստրացիայի կողմից, այնպես որ պետք չէ չարչարվել՝ մտածելով, որ հնարավոր է համակարգը ընդունի Ձեր հայտարարությունները։

Առանց ադմինիստրացիայի հաստատման որևէ գրանցում հրապարակային հասանելի չէ։

օգոստոս 23, 2013 |

Արևմտյան Հայաստան

0
searchlogo

Բնակավայրերի ցանկում ավելացրել ենք Արևմտյան Հայաստանը՝ այնտեղ ընդգրկելով ներկայիս Թուրքիայի տարածքը:

Մեր ցանկությունն է Արևմտյան Հայաստանի կամ ներկայիս Թուրքիայի տարածքում եղած կամ դեռևս գոյություն ունեցող վանքերի ու եկեղեցիների տեղեկատու էջերը կազմել՝ տեսանելի դարձնելով այդ տարածքներում եղած հայկական մշակույթի ազդեցությունը։

Ոմանց մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ Արևմտյան Հայաստանի տարածքում միայն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է եղել։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ շատ եկեղեցիներ ու վանքեր կան կամ ավերակների են վերածվել, սակայն, ցավոք, մոռացության են մատնվել։

Սա նաև հիանալի վերհուշ կլինի մեզ համար։

Փորձելու ենք գոնե շաբաթը երկու կամ երեք տեղեկատու էջ ավելացնել Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։

օգոստոս 14, 2013 |

Տեղեկատու էջերի տեղափոխություն

0
searchlogo

Առաջիկա օրերի ընթացքում Տեղեկատու էջերը կտեղափոխվեն adb.am, սակայն այժմ նրանք, ովքեր շտապում են, կարող են իրենք իսկ գրանցել իրենց տեղեկատու էջը կամ էջերը մեզ մոտ՝ արագացնելով իրենց էջի տեղափոխությունը։

Այնուամենայնիվ այս ընթացքում armeniandb.com կայքը գործելու է։

հուլիս 17, 2013 |
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2014 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: