ՍՓՅՈՒՌ Հայաստանի գործարար տեղեկատու և դեղին էջեր

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Ներառված է հետևյալ բաժնում՝ Տեղեկատու,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0033, Կիևյան 19 (Բարեկամության հրապարակում)
  • +374.10.519999, +374.60.519999, ֆաքս՝ +374.60.270702 , բազմաբնույթ տեղեկատու (շուրջօրյա)` 09000-9999 (1 վրկ.՝ 1.5 դրամ)
Աշխատաժամանակը : երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00 - 18:00
Դիմել սույն էջի համար Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ

Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ։

Սույն Տեղեկատու էջի մասին այն գրանցողին հարց ուղղելու համար պետք է լրացնեք ստորև առկա հատվածները։


ՍՓՅՈՒՌ Հայաստանի գործարար տեղեկատու և դեղին էջեր

«Սփյուռը» տեղեկատվական ընկերությունն է, որը սկսած 1992 թվականից կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում։

1992 թ. հիմնադրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը: 1993 թ. սկիզբ դրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագրքի հրատարակումը:

1994 թ. լույս տեսավ տպագրական եղանակով հրատարակված առաջին տեղեկագիրքը՝ գունավոր կազմով:

1996 թ. հրատարակվեց «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն):

1997 թ. մշակվեցին տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով: 2001 թ. «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վերանվանվեց «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվեց 2 գրքի:

2003 թ. «Kompass International»-ի հետ կնքվեց բացառիկ իրավունքի պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկատվությունը \»Kompass\» համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու մասին:

2006 թ. «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» անկախ հետազոտության համաձայն www.spyur.am վեբ-կայքը 2005 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը:

2007 թ.«Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը:

2010 թ. «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվեց որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2014 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: