Կայքի մասին

Հայկական Տվյալների Տեղեկատու Բազան ամբողջական հայկական տեղեկատու է, որտեղ ընդրկված է լինելու ո՛չ միայն հայկական և հայաստանյան բիզնեսը, այլև աշխարհասփյուռ հայկական հաստատությունները, հայկական մշակույթը, արվեստ և այն ամենը, ինչը հայկական է և հնարավոր է մատուցել տեղեկատու համակարգի միջոցով։

Իմանալ, թե ի՞նչ կա մեր շրջապատում, ի՞նչ կենցաղով է ապրում մեր միջավայրը, տեղեկացված լինելը ընդլայնում է մեր գործողությունների և հնարավորությունների դաշտը` դառնալով նաև ապահով կյանքի գրավականներից մեկը: Սրան հակառակ, անտեղյակ մարդն ինչ-որ առումով թերի, թերարժևորված կամ թերընկալված մարդն է:

Տեղեկացված լինելը անհատի սահմանադրական իրավունքի անքակտելի մասն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Մեջբերված սահմանադրական իրավունքի կիրառման համար կարևորագույն միջոցներից է նաև ինտերնետը, որը, անկախ պետական սահմաններից, յուրաքանչյուրիս ազատորեն լայն հնարավորություն է տալիս փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկատվություն:

Ահա այս լույսի ներքո Հայկական Ընդարձակ Տեղեկատու Բազա` ADB.am (Armenian Database) կայքէջը, ևս նմանատիպ գործիք է` կյանքի կոչելու վերոգրյալ սահմանդրաիրավական նորմը, դյուրացնելու և նպաստելու Ձեր սահմանադրական իրավունքի կիրառմանը:

Հայկական Ընդարձակ Տեղեկատու Բազան ամենօրյա լրատվական կայք չէ, մեր նպատակը ընթացիկ լրատվություն ներկայացնելը չէ, այլ ստեղծել տվյալների բազա, որը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ի՞նչ կա Ձեր միջավայրում, որտե՞ղ է այն գտնվում, ինչպե՞ս կարելի է կապ հաստատել այդ սուբյեկտի կամ օբյեկտի հետ և ինչպե՞ս կարելի է այդ մասին տեղեկացնել մեկ ուրիշին: Ավելին, տվյալների բացակայության դեպքում այստեղ յուրաքանչյուրն ինքը կարող է իր ցանկալի տվյալները մուտքագրել տվյալների բազայում:

Կայքի ընթացիկ սպասարկումն իրականացնում է ԱԲՍՏՐԱԿՏ ընկերությունը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar