Ուղեցույց և ՀՏՀ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞վ կարող է այս կայքը օգտակար լինել ինձ համար:

– Եթե Դուք գրանցված եք Հայկական Ընդարձակ Տեղեկատու Բազայում, Դուք կարող եք Ձեր հաշվի ներքո ավելացնել բոլոր այն վայրերի էջերը, որոնք երբևէ Ձեզ կարող են պետք գալ: Այսպիսով Դուք արագ մուտք եք գործում և անմիջապես դիտում նախընտրած վայրի մասին համապատասխան տեղեկատվությունը, քարտեզի վրա տեսնում, թե որտեղ է այն գտնվում, գրառում եք տվյալ վայրին առնչվող Ձեր մեկնաբանությունը՝ կարծիքներ, հիշողություններ, տպավորություններ և այլն, այնուհետև կարող եք գնահատել տվյալ հաստատությանը կամ վայրը, էջի տվյալները փոխանցել Ձեր ծանոթներին` էլ. փոստով, սոցիալական ցանցերի միջոցով և այլն:

– Եթե Դուք գործարար մարդ եք, ապա կարող եք, առանց գործարար տվյալների նոթատետր պահելու, մուտք գործել Հայկական Ընդարձակ Տեղեկատու Բազա և Ձեր պրոֆիլի ներքո առկա նախասիրությունների ցանկում ավելացնել բոլոր այն վայրերի և հաստատությունների էջերը, որոնց քիչ թե շատ առնչվում եք: Այսպիսով, Դուք կունենաք ոչ միայն այդ հաստատության հասցեն ու հեռախոսահամարը, այլ շատ ավելին. քարտեզ, տվյալ հաստատության ընդարձակ նկարագրությունը, նրանց հատուկ առաջարկները, հեռախոսահամարները, աշխատաժամերը, կայքը, սոցիալական ցանցերում ներգրավվածությունը, վարկանիշն ըստ այցելուների, նույնիսկ այլ մարդկանց կարծիքներ, և այս ամենը` Ձեր հաշվի ներքո: Իսկ եթե տվյալ հաստատությունը կամ նախընտրած վայրը չկա մեր ցանկում, ապա Դուք ինքներդ մի քանի վայրկյանի ընթացքում կարող եք այն ավելացնել և կցել Ձեր նախասիրություններին` հնարավորություն տալով նաև մյուսներին օգտվել այդ տեղեկատվությունից:

Եթե ինձ հետաքրքրող նյութի մասին Դուք ոչինչ չունեք, ի՞նչ կառաջարկեք անել:

– Գրեք մեզ, թե ինչ է Ձեզ հետաքրքրում: Մենք կաշխատենք և Ձեզ հետաքրքրող նյութի մասին տեղեկատու էջ կստեղծենք, որից հետո այդ էջի հղումը էլ. փոստով կփոխանցենք Ձեզ: Հիշեք, որ Ձեզ հետաքրքրող նյութը պետք է համապատասխանի տեղեկատու էջի պահանջներին, որի հարցաշարը փնտրեք այս էջի հարցերից մեկի պատասխանի մեջ:

– Ի՞նչ է տեղեկատու էջը:

– Հայկական տվյալների բազայում ներկայացված յուրաքանչյուր տվյալ ունի իր էջը, որը կոչվում է «Տեղեկատու էջ»: Տեղեկատու, որովհետև այդ էջում ամփոփված են համապատասխան տվյալի մանրամասները:

– Որքա՞ն ժամանակը մեկ են թարմացվում տեղեկատու էջերը:

– Տեղեկատու էջերը կարող են թարմացվել ամեն օր: Տվյալ էջում ներկայացված հաստատությունը կամ անձինք իրենք կարող են պարբերաբար շտկել և խմբագրել իրենց տեղեկատու էջը: Մենք ևս ժամանակ առ ժամանակ խմբագրում և շտկում ենք էջերում առկա տվյալները, որպեսզի ժամանակավրեպ չլինեն: Այդ փոփոխությունների համար մենք ժամանակ չունենք սահմանած, քանի որ դա մեր առօրյա աշխատանքն է:

Ամեն դեպքում պետք է նշենք, որ տեղեկատվության ճշգրտության համար adb.am կայքը պատասխանատվություն չի կրում:

Ես ինքս կարո՞ղ եմ տեղեկատու էջ ստեղծել:

– Իհարկե: Հիշե՛ք, որ այստեղ Դուք ոչ թե միայն դիտողի դերում եք, այլ անմիջականորեն մասնակցում եք ճշգրիտ տեղեկությունների ձևավորմանը:

– Ինչքա՞ն պետք է վճարեմ մեկ տեղեկատու էջի համար:

– Մեզ մոտ տեղեկատու էջեր ստեղծելը անվճար է:

– Ինչպե՞ս տեղեկատու էջ ստեղծեմ:

– Տեղեկատու էջ ստեղծելու համար նախ պետք է գրանցվել և մուտք գործել համակարգից ներս:

Ինչպե՞ս մուտք գործել համակարգից ներս կամ գրանցվել:

– Սկզբնական էջի վերևի ձախ անկյունում առկա է Մուտք հղումը, որին հետևելով` կհայտնվեք համապատասխան էջում, որտեղ կան գրանցման և համակարգից ներս մուտք գործելու պատուհանները:

– Արդյո՞ք վճարովի է գրանցումը:

– Ոչ: Մեզ մոտ գրանցումն անվճար է:

Համակարգից ներս մուտք գործելուց հետո ինչպե՞ս տեսնեմ իմ հնարավորությունները:

– Վերևի ձախ անկյունում, «Ելք» հղման կողքը սեղմեք Ձեր մուտքանվան վրա և տեսանելի կդառնա «Իմ էջը» պատուհանը: Այնտեղ դուք կտեսնեք Ձեզ համար առանձնացված գործիքները:

Իսկ Դուք մեր փոխարեն կարո՞ղ եք տեղեկատու էջ ավելացնել:

– Իհարկե: Դուք մեր էլ. հասցեին ուղարկեք Ձեր տվյալները, իսկ մենք այն կտեղադրենք ու կհրատարակենք:

Տեղեկատու էջ ավելացնելուց անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաշարը.

  • Էջի տիտղոսը,
  • Հասցեն,
  • Տվյալ նյութի պատմությունը կամ նկարագրությունը,
  • Եթե աշխատաժամով առաջնորդվող հաստատություն է, ուրեմն` ժամերը,
  • Հեռախոսահամարները,
  • Էլեկտրոնային հասցեն,
  • Կայքը,
  • Ֆեյսբուքի, Թուիթերի հասցեները,
  • Որ բաժնում եք ցանկանում Ձեր նյութը տեսնել,
  • Բարձրորակ նկար կամ նկարներ:

Սա ամբողջական ցանկն է, բայց Դուք կարող եք ոչ ամբողջական փոխանցել: Իհարկե ցանկալի է, որ այն ամբողջական լինի, քանի որ ամբողջական տեղեկատվությամբ ավելի հասանելի եք դառնում:

Ինչպե՞ս մեր նյութերը Ձեզ փոխանցենք:

– Էլեկտրոնային փոստով` info{at}adb.am :

– Ինչպե՞ս վարվել, եթե իմ հարցը սույն ուղեցույցում չկա:

– Եթե սույն ուղեցույցը չբավարարի Ձեզ, գրեք info@adb.am էլ. հասցեին: