«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
2007 թվականի ապրիլից Նալբանդյան 48 հասցեում է գտնվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը: Կառույցը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արժեքավոր ճարտարապետական հուշարձան է, 1901 թ.՝ Արքունական պալատն ու նահանգական գանձատունը (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան):
Շենքը կառուցվել է Փանախանի բուլվարում (ներկայի Սախարովի հրապարակի տարածքում), փողոցի կողմի ճակատները երեսպատված են երեւանյան սեւ տուֆով:
1918 թ. այս շենքում է գտնվել Առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը: Ապա այն դարձել է հիվանդանոց, այնուհետև կրկին այստեղ են տեղավորվել տարբեր վարչական կառույցներ:
1969 թվականին շենքը հանձնվում է ՀԽՍՀ Մթերումների նախարարությանը, որը զբաղվում էր գյուղատնտեսական արտադրանքի, հումքի մթերման և պահպանման հարցերով:
Տասնյակ տարիներ անց, 2007 թվականի ապրիլի 1-ից շենքի հասցեն գրանցվում է որպես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ:
Շուրջ 2 տարի տևողությամբ շինարարական աշխատանքներից հետո 2009 թվականի սեպտեմբերին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդիսավոր կերպով բացեց մայրաքաղաքի սրտում գտնվող վերակառուցված շենքը, որտեղ պահպանելով հին արժեքները՝ ստեղծվել են ժամանակից պայմաններ բարձրակարգ սպասարկման և բանկային այլ ծառայությունների մատուցման համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով պատմամշակութային և ճարտարապետական արժեք ունեցող կառույցների պահպանումը, ջանք չի խնայում, որպեսզի մայրաքաղաքի դիմագծի մեջ իր ուրույն տեղը գրավող շենքն այսուհետ ևս ներկայանա անխաթար ճարտարապետական տեսքով և նույնքան գեղեցիկ դիտվի նաև ապագայում:
Վերջերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ընդլայնել է Գլխամասային գրասենյակի տարածքը՝ ներառելով Նալբանդյան 46 հասցեում գտնվող շենքը։
Աշխատաժամանակը՝ | Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:15-16:45 |
Կարծիքներ