Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի
Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է X դարի 2-րդ կեսին, 994 թ.-ից ոչ ուշ, (շինության մեծ մասի տարրերը բնորոշ են այս շրջանին). այն որպես հատուկ մատուռ Պահլավունի ընտանիքի համար կառուցել է տվել իշխան Գրիգոր Պահլավունին։ Այս ընտանիքը կարևոր դիրք է զբաղեցրել Անիի անկախության վերջին տարիներին։ Պահլավունի տոհմի մեջ ամենահայտնին Վահրամ Պահլավունին է, ով եղել է Անին Բյուզանդական կայսրության կազմի մեջ ներառելու ընդդիմադիր հատվածի ղեկավարը։
1040 թ.-ին Աբուղամրի թոռ, Գրիգոր Պահլավունու որդի Աբլղարիբ մարզպանը եկեղեցու հյուսիային կողմում կառուցել է Աբուղամրենց տոհմական դամբարանը՝ Սբ. Ստեփանոս և Սբ. Քրիստափոր մատուռներով։
1998 թ․ մատուռի հիմքերը գանձագողերի կողմից փորվել են։ Այն, որ գանաձողերի թողած ավերակների մեջ ցրված մարդկային ոսկորներ կան, վերջնականապես ապացուցում է, որ ներսում գերեզմաններ կան։ Գերեզմաններից յուրաքանչյուրը ծածկված է եղել բետոնե հաստ շերտով։ Ամենաքիչը երեք առանձին գերեզման է եղել։
Կարծիքներ