Ակուռատ Գրուպ
«Ակուռատ Գրուպ»-ը հանդիսանում է ճարտարապետա-շինարարական ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում: Որակավորված և փորձառու մասնագետների և մշտապես արդիականացվող եվրոպական տեխնոլոգիաների շնորհիվ «Ակուռատ Գրուպ»-ն իր պատվիրատուներին առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ` Ճարտարապետական նախագծում, ինտերիերի դիզայն, շինարարություն և հարդարման աշխատանքներ, կահույքի արտադրություն, շինարարական սարքավորումների վաճառք և վարձակալություն:
Ավելի քան 10 տարի «Ակուռատ Գրուպ»-ը թե Հայաստանում և թե արտերկրում իրականացրել և իրականացնում է խոշոր նախագծեր՝ բնակելի, հասարակական, կոմերցիոն համալիրների, շենքերի, շինությունների ու տարածքների ճարտարապետական նախագծում, ինտերիերի և էքստերիերի աշխատանքներ, շինարարություն, հարդարում, կահավորում:
«Ակուռատ Գրուպ»-ը իրականացրել է խոշորածավալ և հայտնի նախագծեր ինչպես Հայաստանում և ԼՂՀ-ում, այնպես էլ արտերկրում: Հայտնի նախագխերից են՝ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը, «Տաթևեր» ճոպանուղու տարածքի բարեկարգումը, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի մասնաճյուղերի հիմնանորոգումը, առևտրա-ժամանցային համալիրներ Երևանում, Սմոլենսկում և այլն:
«Ակուռատ Գրուպ»-ը հանդիսանում է համաշխարհային ճանաչված արտադրողների ներկայացուցիչը Հայաստանում, ներկրում է նորագույն շինտեխնիկա և սարքավորումներ, որոնք բարձրացնում են շինարարության արդյունավետությունն ու որակը: Օգտագործելով դրանք իր իսկ շինարարական նախագծերում, ընկերությունը տեղակական շինարարական շուկայում զբաղվում է դրանց վաճառքով և վարձակալությամբ տրամադրմամբ:
Աշխատաժամանակը՝ | երկ.-ուրբ.՝ 10:00-19:00, շաբաթ՝ 10:00-15:00 |
Կարծիքներ