Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Եկեղեցիներ,

  • Արևմտյան Հայաստան, Վանի շրջան, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ

Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ։

Սույն Տեղեկատու էջի մասին այն գրանցողին հարց ուղղելու համար պետք է լրացնեք ստորև առկա հատվածները։


Հատկորոշիչներ՝ , , ,

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Վանա լճի հարավ-արեւելքում՝ Աղթամար կղզին, կղզում՝ վանքը նույնանուն: Այն բաղկացած է մի քանի եկեղեցիներից՝ կառուցված տարբեր ժամանակներում. նրանցից այժմ կանգուն է միայն մեկը: 912-921 թթ. Գագիկ Արծրունու հանձնարարությամբ մեծն ճարտարապետ Մանուելը կառուցում է Աղթամարի Ս. Խաչը՝ քառախորան, խաչաձեւ գմբեթավոր կառուցվածքով եկեղեցին՝ ճարտարապետական առումով կրկնօրինակը Զորադիրի Ս. Խաչի: Այս եկեղեցին մի բացառիկ նմուշ է ոչ միայն հայ քրիստոնեական, այլեւ համաշխարհային արվեստի մեջ: Այն դրսից ամբողջությամբ պատված է պատկերաքանդակներով, իսկ ներսից՝ որմնանկարներով: Թովմա Արծրունի պատմիչը հիացմունքով գրում է. «Եւ քանզի ճարտարապետ արուեստին էր Մանուէլն, զոր ի վեր անդր ցուցաք, այր՝ լի իմաստութեամբ եւ զօրաւոր ի գործս իւր՝ հրաշակերտէ զեկեղեցին զարմանգործ արուեստիւ» (Թովմա Արծրունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թի‎ֆլիս, 1917, էջ 485): Այս եկեղեցու ուսումնասիրությամբ են զբաղվել Երվանդ Լալայանցը, Հովսեփ Օրբելին, Սիրարփի Տեր-Ներսեսյանը, Ստեփան Մնացականյանը եւ ուրիշներ:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar