Ամարասի Վանք

Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: Եկեղեցու շինարարությունն ավարտին է հասել նրա թոռան` եպիսկոպոս Գրիգորիսի օրոք: Նա նահատակվել է 338 թ.` Աղվանքում քրիստոնեությունը տարածելիս, և թաղվել Ամարասում:

V դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում առաջին հայկական դպրոցը, ինչը հիմք դրեց հայկական մատենագրության տարածմանը: Այդ ժամանակվանից սկսած Ամարասը Հայաստանի ամենախոշոր կրոնական և մշակութային կենտրոններից դարձավ:



Կարծիքներ

Կարծիք գրառել