Anahit.Am – Ծաղիկների և Նվերների Առաքում
Anahit.am – ն առաջարկում է ծաղիկների ու նվերների մեծ ընտրանի` ապահովելով Ձեր պատվերների առաքումը Երևանում և ցանկացած հասցեով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Ծաղիկների և տարբեր նվերների առաքման հայկական շուկայում մենք առաջատարներից մեկն ենք՝ շնորհիվ առաջարկվող ապրանքների մեծ տեսականու և որակյալ սպասարկման: Մենք առաջարկում ենք յուրօրինակ կոմպոզիցիաներ, մեծ ու փոքր ծաղկեփնջեր տարբեր միջոցառումների համար, ինչպիսիք են Տարեդարձները, Ծննդյան տոները, ս. Վալենտինի օրը, Մայրության և Գեղեցկության օրը, Ամանորյա տոները, Զատիկը, Ամուսնությունը, ինչպես նաև հատուկ դեպքերի համար ինչպիսիք են` գործնական հանդիպումը, կոնֆերանսները, հիշատակի արարողությունները և այլն: Բոլոր ծաղկեփնջերն ու կոմպոզիցիաները պատրաստվում են մեր պրոֆեսիոնալ ֆլորիստների կողմից բացառապես թարմ ծաղիկներից, ինչն էլ ապահովում է շքեղություն և երկարակեցություն: Մեր ինտերնետ-խանութի հարմարավետ, մինչև մանրուքները մտածված բաժինները հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ ապրանքը ըստ գնային ցուցանիշի, թեմատիկ բաժնի կամ գունային գամմայի և ձևակերպել պատվերն ինտերնետով կամ հեռախոսով:
Ձեր մտերիմների համար մեզ մոտ ծաղկեփնջեր պատվիրելով` Դուք կխնայեք Ձեր ժամանակը և կստանաք բարձրակարգ ծառայություն: Մեր գործունեությունը հիմնված է մի քանի սկզբունքների վրա, ինչպիսիք են`
– առաջարկվող ծաղիկների և նվերների լայն տեսականի.
– պարզ ու յուրաքանչուրին հասանելի պատվիրման գործընթաց.
– ծաղկեփնջերի պատրաստման յուրահատկություն և բարձր որակ.
– վճարման ժամանակ հուսալիություն և գաղտնիություն.
-առաքում ժամանակին և ճիշտ հասցեով:
Աշխատաժամանակը՝ | 09:00- 23.00 |
Կարծիքներ