Անի ռեզորթ հյուրանոցային համալիր
«Անի» ռեզորթ հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Հանքավանի գեղատեսիլ անտառների գրկում: Այս տարածքի բնությունը վաղուց հայտնի է իր կենարար և բուժիչ հատկություններով, ինչի մասին են վկայում տարբեր տարիներին կառուցված առողջարանները: Հայտնի է, որ Հանքավանի աղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով ոչնչով չեն զիջում եսենտուկյան ջրերին: Հանքավանում հաջողությամբ բուժվում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և բազմաթիվ այլ հիվանդություններ:
«Անի» հանգստյան տունը կառուցվել է նախկին «Էրեբունի» առողջարանի վայրում` բավականին բարձրադիր լեռան վրա: Պահպանելով անցյալի լավագույն ավանդույթները` մենք նպատակ ունենք լիարժեք կազմակերպել մեր հյուրերի հանգիստը: Լեռնային թարմ, մաքուր օդը և Դալար գետի կարկաչը, շրջակա կանաչապատ սարերն ու սպիտակ սոճիների պուրակը, հարմարավետ սենյակներն ու հյուրանոցային լավագույն պայմանները կնպաստեն Ձեր կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հյուրանոցին կից գործում է կաթսայատուն, թոնրատուն, լվացքատուն: Առաջիկայում պատրաստ կլինի նաև սեփական ֆերման, որտեղ կարտադրվեն գյուղ-մթերքներ:
Կարևորելով ընտանեկան հանգիստը` «Անի» հյուրանոցային համալիրն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի ընտանյոք հանգիստն անցնի խաղաղ և ջերմ մթնոլորտում:
Աշխատաժամանակը՝ | հյուրերի ժամանումը՝ 12.00, մեկնումը՝ մինչև 14.00 |
Վճարման եղանակները՝ | Վիզա |
Մատուցվում է՝ | Նախաճաշ |
Առկա է՝ | Անվճար Wi-Fi ինտերնետ |
Սենյակներ/սրահներ՝ | Լյուքս սենյակներ |
Սենյակում կա՝ | Լոգարան |
Կարծիքներ