Adb.am

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0002, Պուշկինի 70
  • +37410561160
  • altunyan@yahoo.com
Աշխատաժամանակը՝ : ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 16.30:

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից է, բացվել է 1973 թ-ին: Թանգարանի ցուցասրահներն ու հուշա-ձեռագրային բաժինը կոչված են այցելուներին պատկերացում տալու անվանի արվեստագետների արվեստի, անցած ճանապարհի, մտահղացումների և դրանց իրագործումների մասին: Ընդ որում, այդ պատկերացումը հնարավորին չափ ամբողջական դարձնելու համար լուսանկարների միջոցով ներկայացվում են նաև Հայաստանի տարբեր վայրերում և նրանից դուրս գտնվող մեծ չափերի և այլ կարգի գործերը: Տուն-թանգարանի ցուցասրահներում տեղադրված աշխատանքները ներկայացված են հիմնականում ժամանակագրական հաջորդականությամբ:

Արա Սարգսյանի անվան հետ է կապվում խորհրդահայ պրոֆեսիոնալ քանդակագործության սկզբնավորումը: Նրա ստեղծագործությունները, արվեստի գեղագիտական սկզբունքները կողմնորոշող դեր խաղացին Խորհրդային Հայաստանի քանդակագործների առաջին սերունդների համար: Թանգարանում ներկայացվում են նրա քանդակային արվեստի բոլոր ժանրերին վերաբերող նյութեր` մոնումենտալ կոթողներ, լայնածավալ հարթաքանդակներ, սյուժետային հորինվածքներ, դիմաքանդակներ, թատերական ձևավորումներ և այլն:

Հ. Կոջոյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների ու ժանրերի` գեղանկար կտավներում և գրաֆիկական աշխատանքներում պատկերելով Հայաստանի բնությունը, մարդկանց կենցաղն ու աշխատանքը, ժողովրդի պատմական անցյալը, մարմնավորել է կերպարներ էպիկական ավանդազրույցներից և լեգենդներից: Կոջոյանի գրաֆիկայում նշնակալի տեղ է զբաղեցնում գրքային ձևավորումը:

Մուտքի տոմսի արժեքը` 300 դրամ:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar