«ԱՐԱԲԿԻՐ» Բժշկական համալիր

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Հայաստանի խոշոր բժշկական հաստատություններից է, ամենամեծը` մանկական կլինիկաների շարքում: Ստեղծվել է 1997թ-ին` որպես «Արաբկիր» բժշկական կենտրոն վարձակալական ձեռնարկություն ՍՊԸ: 1999թ-ին մասնավորեցվել է, 2003-ին միացել «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին», վերանվանվել «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ` որպես այդ կազմակերպությունների իրավահաջորդ: 2009թ-ին ընկերությանը միացել է նաև «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնը»:

Համալիրում գործում են արտահիվանդանոցային կաբինետներ, հիվանդանոցային բաժանմունքներ, դիսպանսեր վերահսկողության և վերականգնողական ծառայություններ` տարեկան սպասարկելով հարյուր հազարավոր պացիենտների, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ: Համալիրը վերականգնողական ծառայություններ է իրականացնում նաև մի շարք մարզերում: Բացի պրակտիկ բժշկական գործունեությունից, «Արաբկիրն» իրականացնում է նաև գիտական ու մեթոդաբանական աշխատանքներ` որպես Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ:

 

Աշխատաժամանակը՝ Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Կարծիքներ

Կարծիք գրառել