Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ունի մոտ 15 հազար ցուցանմուշ:
Թանգարանի համերգային սրահում հաճախ տեղի են ունենում համերգներ Հայաստանի և արտասահմանյան արվեստի վարպետների մասնակցությամբ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, այլ միջոցառումներ: Այստեղ գործում է նաև հարուստ ձայնադարան, որտեղ կարելի է ունկնդրել համաշխարհային դասական երաժշտության վարպետների կատարումներից:
1957 թվականին Խաչատրյանը Բուենոս Այրեսում հյուրընկալվել է Մեծատուրյանների ընտանիքին: Նրա նվագած դաշնամուրը գնվել է հասարակական նպատակով, և թանգարանին է նվիրվել կոմպոզիտորի 100-ամյակի կապակցությամբ:
Մուտքի տոմսի արժեքը 500 դրամ է:
Աշխատաժամանակը՝ | ամեն օր, բացի կիրակիից, ժամը` 11.00-16.30: |
Կարծիքներ