Adb.am

ԱՐԱՐԱՏ առողջարանային համալիր

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Առողջարաններ,

  • Հայաստանի Հանրապետություն, Ջերմուկ, 3701, Շահումյան 18
  • +374.93.399355, +374.93.951485, +374.93.411203, +374.287.22839б, +374.287.22485
  • info@jermukararat.com
Վճարման եղանակները՝ : Տեղում
Մատուցվում է՝ : Նախաճաշ, Ճաշ, Ընթրիք
Սենյակներ/սրահներ՝ : սենյակներ 1 անձի համար, սենյակներ 2 անձի համար, սենյակներ 3 անձի համար, սենյակներ 4 անձի համար, Լյուքս սենյակներ

ԱՐԱՐԱՏ առողջարանային համալիր

«Արարատ» առողջարանային համալիրում գործում են բուժական և ախտորոշիչ կենտրոններ:

Բուժական կենտրոն.

  • Ընդհանուր հանքային լոգանքներ
  • Չորսխցային գալվանական լոգանքներ
  • Հիդրոռեֆլեքսոթերապիա
  • Ստորջրյա ցնցուղ-մերսում
  • Տասներկումատնյա աղու լվացում
  • Հիդրոկոլոնոթերապիա
  • Աղիների լվացում հանքային ջրով
  • Միկրոհոգնա
  • Էլեկտրոֆիզիոթերապիա
  • Պարաֆինոթերապիա
  • Դասական մերսում
  • Բուժական գիմնաստիկա
  • Ինհալացիա (հանքային ջրով, բուժամիջոցներով և բուժիչ խոտերով)
  • Թթվածնային կոկտեյլ
  • Բուժիչ դիմակներ

Ախտորոշիչ կենտրոն.

Էլեկտրասրտագրություն
Կլինիկական և բիոքիմիական լաբորատոր հետազոտություններ
Էնդոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ

«Արարատ» առողջարանային համալիրում Դուք կարող եք ստանալ լիարժեք բուժում: Բացի այդ այստեղ Ձեզ համար կազմակերպվում է բարձրորակ, հարմարավետ և հիշվող հանգիստ: Մենք առաջարկում ենք Ձեզ 20 մեկտեղանի կիսալյուքս, 76 երկտեղանի կիսալյուքս և 11 լյուքս համարներ:

«Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ-ը առողջարարական լավագույն կենտրոններից մեկն է, որտեղ գործում են առաջնակարգ հանքային ջրաբուժական, ֆիզիոթերապիայի, պարաֆինաթերապիայի, ինհալացիայի, մերսման և այլ կաբինետներ: Ձեր տրամադրության տակ են բիլիարդի, սեղանի թենիսի խաղասենյակները, վոլեյբոլի խաղահրապարակը, արևաբուժարանը, պարասրահը, ինտերնետ ակումբը, իսկ ձմռանը` դահուկն ու սահնակը: Ջերմուկում մեծ հաջողությամբ են բուժում հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները: Արդյունավետ է նաև նյութափոխանակության խանգարմամբ և երկաթ-դեֆիցիտ սակավարյունությամբ տառապողների բուժումը: Նկատվում է նշանակալի առաջընթաց նևրոզների և սթրեսների բուժման գործում: «Արարատ» առողջարանում բուժումը իրականացվում է տաք հանքային ջրով լոգանքների միջոցով, կիրառվում են նաև տորֆ, պարաֆին, ինհալացիա, էլեկտրո-լուսաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա և այլն: Բժիշկ-կուրորտաբանների համոզմամբ Ջերմուկի հանքային ջրերը չափազանց օգտակար են ոչ միայն բուժման, այլ նաև հիվանդությունների կանխարգելման առումով: Հայտնի գերմանացի լրագրող Ի. Վիզանտինը Ջերմուկի հանքային ջրի բուժիչ հատկության մասին ասել է. «ՙԵս շատ եմ մտածել երկարակեցության մասին: Իմ կարծիքով Ջերմուկի ջրերն առաջնակարգ միջոց են կյանքի երկարացման համար»: Դա այդպե՛ս է: Այդ ամենը համապատախանում է իրականությանը: Տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ Ջերմուկում վերականգնում են իրենց առողջությունը: Ահա թե ինչու նա, ով գեթ մեկ անգամ եղել է Ջերմուկում, կրկին ու կրկին վերադառնում է` իր հետ այդ լեռնային առողջարան բերելով հարազատներին ու ընկերներին:

Ցուցված է`

Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, այդ թվում`

1. Խրոնիկական գաստրիտ՝ ցածր, միջին և բարձր սեկրեցիայով, սրացման փուլից դուրս

2. Ստամոքսի ֆունկցիոնալ խանգարում՝ սեկրեցիայի և շարժողական ակտիվության խանգարումներով

3. Ստամոքսի և12-մատնյա աղու խոցային հիվանդություն՝ ռեմիսիայի շրջանում, առանց մոտորիկայի խանգարումների, արյունահոսության հակման և պենետրացիայի

4. . Կատարված վիրահատությունների հետվիրահատական շրջանում, ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդության առիթով, ոչ շուտ, քան վիրահատությունից երեք ամիս անց, ամրացած հետվիրահատական սպիով և ընդհանուր բավարար վիճակում

5. . Տարբեր էթիոլոգիայի խրոնիկական կոլիտ և էնթերոկոլիտ, թեթև ու միջին աստիճանի, բացառությամբ` ստենոզող, տուբերկուլյոզային և խոցային էնթերոկոլիտների

6. Սրացման փուլից դուրս, տարբեր էթիոլոգիայի խրոնիկական հեպատիտներ, մնացորդային երևույթներ լյարդի թունաքիմական ախտահարումներից հետո, ոչ ակտիվ շրջանում, լյարդի ֆունկցիոնալ փորձերի ոչ մեծ շեղումների դեպքում, ընդհանուր բավարար վիճակում:

7. Խոլեցիստիտ, անգիոխոլիտ առանց հաճախակի սրացումների, առանց դեղնուկի և նորմալ ԷՆԱ-ով:

8. Լեղապարկի և լեղուղիների դիսկինեզիա:

9. Լեղաքարային խոլեցիստիտ, բացառությամբ ինֆեկցիոն, բարդացած և հաճախակի սրացող ձևերի:

10. Լեղուղիների հետվիրահատական վիճակ, ոչ շուտ, քան վիրահատությունից 3-4 ամիս հետո:

Հենաշարժական համակարգի հիվանդություններ`

1. Ռևմատոիդ արթրիտ ոչ ակտիվ փուլում, պրոցեսի մինիմալ և միջին ակտիվությամբ

2. Ինֆեկցիոն պոլիարթրիտ` որոշակի էթիոլոգիայի, առանց պրոցեսի ակտիվության նշանների

3. Դեֆորմացնող օստեոարթրոզ: Օստեխոնդրոզ, սպոնդիլոզ,սպոնդիլոարթրոզ

4. Մկաների, ջլերի, փակեղների և նյարդերի պերիֆերիկ հատվածի բորբոքային հիվանդություններ:

6. Մանկական ուղեղային կաթված` առանց խորը մտավոր հետամնացության:

Հակացուցված է`

1. Բոլոր հիվանդությունները սրացման շրջանում

2. Հատուկ բուժում պահանջող բոլոր խրոնիկական հիվանդությունները

3. Մեկուսացման շրջանը չանցած բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները

4. Բացիլակրությունը

5. Բոլոր վարակիչ հիվանդությունները

6. Սրտանոթային համակարգի հիվանդությունները, արյան շրջանառության անբավարարության բոլոր աստիճաններում

7. Հոգեկան հիվանդությունները, որոնք պահանջում են անհատական բուժում և խնամք:





Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar