ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ 2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:
2008թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ը ձեռք է բերել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 25% + 1 բաժնետոմսի բաժնեմաս՝ դառնալով բանկի նոր գործընկերը։
2012թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի և «Incofin Investment Management»-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն` «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը դարձել է Բանկի բաժնետոմսերի սեփականատեր՝ ձեռք բերելով 8.58% բաժնեմասնակցություն: 2019թ.-ին Ռուռալ Իմպուլս Հիմնադրամ II Էս Էյ, Սիկավ-Սիֆ ԲԸ-ն վաճառել է բաժնետոմսերի մի մասը, որի արդյունքում բաժնեմասնակցության չափը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ներկայում կազմում է 4.29%:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 72.73% մասնաբաժնով և Բարսեղ Բեգլարյանը՝ 22.63% մասնաբաժնով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մատուցում է ֆինանանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկն ունի 53 մասնաճյուղ, որից 52-ը ՀՀ-ում և 1-ը` ԼՂՀ-ում: Բանկի աշխատողների միջին թվաքանակը 31.08.2021թ. -ի դրությամբ կազմում է 1006 մարդ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման գործում: Բանկը հանդիսանում է առաջնային և երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ, հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող գործիքներով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբերյալ Բանկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Բանկի առաքելությունն է՝ նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև` արժեքներ ստեղծելով բաժնետերերի, հաճախորդների և աշխատողների համար:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Բանկի տեսլականն է՝ լինել կայուն, լայն և արդյունավետ մասնաճյուղային ցանց ունեցող հանրային Բանկ` օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ունենալ առաջատար դիրքեր ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հաճախորդներ` ձեռքբերված տարիների ընթացքում, որոնց համար Բանկն իրականացնում է որակյալ սպասարկում և մատուցում միջազգային մակարդակի ծառայություններ:
Բաժնետերեր` կայուն զարգացում ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հնարավորություններ և ունակություններ զարգացնելու Բանկը:
Անձնակազմ, որն իր գիտելիքների, հմտությունների, Բանկի որդեգրած արժեքներին և առաքելությանը նվիրվածության շնորհիվ հանդիսանում է Բանկի գործունեության արդյունավետության և հաջողության գրավականը:
Բանկային տեխնոլոգիաներ` լավագույն միջազգային և նորագույն` տեղայնացված ներքին միջավայրին:
Միջազգային գործընկերներ, որոնք իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել Բանկի կողմից ներգրավվող միջոցները և նպաստում են Բանկի զարգացմանը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նպատակն է՝ Հայաստանի բանկային համակարգում գրավել առաջատար դիրքեր` նպաստելով իր հաճախորդների, բաժնետերերի, անձնակազմի` ասել է թե ՀՀ բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, Հայաստանում թողարկել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայի վերին` A-bond հարթակում: Բանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և արդեն քսանմեկերերորդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 և 2019 թվականներին, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայում: 2019թ.-ին Բանկի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 2 թողարկում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդիսանում է առաջնային դիլեր պետական պարտատոմսերի գծով և ՀՀ ֆինանսական շուկայում գործարքներ իրականացնող բանկերից մեկը, որի արդյունքում Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ կողմից 2020թ․-ին ստացել է բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում մրցանակը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 21 թողարկումներ, որոնք գնանշվել են ՀՀ ֆոնդային բորսայում, և որոնցից ներկայումս շրջանառության մեջ են գտնվում վեց դոլարային կորպորատիվ պարտատոմսեր:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը թողարկում և սպասարկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր վճարահաշվարկային համակարգերի քարտեր: Բանկը հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ, MasterCard վճարային համակարգի աֆիլիատ անդամ և VISA International վճարային համակարգի լիիրավ անդամ: 2013թ.-ից Բանկը, դառնալով համաշխարհային Diners Club վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, թողարկում և սպասարկում է Diners Club Young Professional, Diners Club Super Premium քարտերը: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 53 մասնաճյուղ, 1007 առևտրային կետ, 125 բանկոմատ Բանկի կողմից թողարկված քարտերի թիվը հասնում է շուրջ 140 000-ի:
Արդի մարտահրավերների և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, որպես ռազմավարական առաջնահերթություն դիտարկում է թվային բանկային ծառայությունների ստեղծման աշխատանքները:
2017 թվականին բանկը պատրաստեց ամբողջությամբ նոր ԱրարատՄոբայլ բջջային հավելվածը, որը, համեմատած նախկին հավելվածի հետ, ունի ոչ միայն ծառայությունների հեռահար սպասարկան ավելի լայն շրջանակ, այլ նաև ավելի հարմար է, ավելի պարզ, և հասանելի նաև ոչ բանկի հաճախորդներին։ Այնուհետև, ԱրարատՄոբայլը ներկայացավ իր հաճախորդներին արդեն փոփոխությունների նոր փուլով․
2019 թ․-ի նոյեմբերին հանդես եկավ նոր դիզայնով,
2020 թ․-ի սեպտեմբերին վերաբրենդավորվեց, ստացավ նոր կորպորատիվ ոճ,
2021 թ․-ին բանկն ամբողջովին վերաթողարկեց ԱրարատՄոբայլ բջջային հավելվածը, որի արդյունքում ավելացան նոր ծառայություններ, և հավելվածը սկսեց աշխատել անհամեմատ ավելի արագ։
Բանկը թարմացրեց պաշտոնական ինտերնետային կայքը 2017թ․, որտեղ Բանկի կողմից առաջարկվող մի շարք ծառայություններ արդեն հասանելի դարձան նաև օնլայն, մասնավորապես` կոմունալ վճարումները, վճարային քարտերի պատվերը, ավանդի և անհատական պահատեղերի ծառայությունների համար դիմելու հնարավորությունները:Իսկ 2021թ․-ին վերաբրենդավորվեց կայքը, որի շրջանակում ավելացան նոր ծառայություններ և նոր հնարավորություներ։
Միջազգային փոխանցումների շուկայում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի մասնակից: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Converse Transfer, Moneytun համակարգերով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ, այդ թվում`
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD),
Գերմանական KFW բանկի,
Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի (ՍԱԶԲ),
Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO),
The Opec Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպության,
Հարավ-Արևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE),
ResponsAbility Global Microfinance հիմնադրամի
և այլ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ։
Աշխատաժամանակը՝ | 08:45-17:30, ընդմիջում՝ 13:00-13:45, գործառնական օրը սահմանված է ՀՀ տարածքում փոխանցումների համար` 08:45-16:15, հաճախորդների կոմունալ վճարումների եւ միջազգային փոխանցումների համար՝ 08:45-17:00, Մաշտոց, Նոր Նորք, Խորենացի, Բյուզանդ, Երիտասարդական մասնաճյուղերն աշխատում են 6-օրյա աշխատանքային շաբաթով` շաբաթ օրը աշխատանքային օրվա ավարտը սահմանվել է 16:00 –ն: |
Կարծիքներ