Adb.am

Հայէկոնոմբանկ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Բանկեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0002, Ամիրյան 23/1
  • +374 10 510910, +374 8000 8686, ֆաքս` +374 10 538904
  • bank@aeb.am
Աշխատաժամանակը՝ : 09.00 - 18.00

Հայէկոնոմբանկ

Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ /նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկի» հայկական հանրապետական բանկ/ Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 1991 թ. օգոստոսի 26-ին /գրանցման թիվ 1/:

1997 թվականին բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս «Սիլ Կոնցեռնի» հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը: Ներկայումս, բանկը նշանակալի մասնակցություն ունի «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ի և «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ բաժնեմասերում:

Բանկը ՀՀ միակ բաց բաժնետիրական բանկն է, որն ունի ավելի քան 1400 բաժնետերեր և 2002 թ. անընդմեջ իր բաժնետերերին վճարում է շահաբաժիններ:

Բանկը ՀՀ միակ բանկն է, որի բաժնետոմսերը 2002 թ. ցուցակագրված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի «B» հարթակում:

Բանկը, կարևորելով խնդիրը, ՀՀ բանկերից առաջինը կանոնակարգեց իննովացիոն գործընթացները «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ համակարգում:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ 2000 թ. առաջինը ՀՀ բանկային համակարգում առանց պետական երաշխավորության պայմանագիր է կնքել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ 1.0 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային ծրագիր իրականացնելու նպատակով:

Բանկը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /EBRD/, Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC, Համաշխարհային բանկի (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր ), Հայ-գերմանական Հիմնադրամի (միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր) միջազգային վարկային ծրագրերին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի «Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրին:

Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEY GRAM, MIGOM, ANELIK, LEADER, BLIZKO և Быстрая Почта վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, միացել է REUTERS համակարգին:

Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև` էլեկտրոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) և պլաստիկ քարտերի թողարկումը և սպասարկումը: Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը: Բացի քարտերով ավանդական ծառայություններից, բանկը երկրի խոշորագույն տնտեսական կառույցներին մատուցում է նրանց աշխատակիցների աշխատավարձերի քարտերով տրամադրման ծառայությունը: Բանկը հանդիսանում է ներքին պետական կառավարման ՀՀ Կառավարության գործակալ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ArmEx):

2007 թ. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը բանկին արժանացրել է ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշերի:

2008 թ. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը բանկին շնորհել է «BB+» վարկային վարկանիշը` «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:

2009 թվականի մարտի 31-ից բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ:

Այսօր «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 36 մասնաճյուղից, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, 18-ը ` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում:

Բանկը սպասարկում է հաճախորդների խոշոր զանգված: Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 31.03.2011 թ. դրությամբ կազմում է ավելի քան 88.8 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:

31.03.2011 թ. դրությամբ բանկն ունի 1416 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 20 բաժնետեր (37.4%), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (55,5%) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25%):

Բանկի աշխատակիցների թիվը` 703 մարդ (31.03.2011 թ. դրությամբ):

31.03.2011 թ. դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 49,163.0 մլն. դրամ, ընդհանուր կապիտալը` 8,994.3 մլն. դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 40,168.8 մլն. դրամ: 31.03.2011 թ. դրությամբ բանկը ձևավորել է 111.6 մլն. դրամի շահույթ:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar