Adb.am

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ, Ցուցասրահներ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Աբովյան 64
  • +37410569383, +37410569387
Աշխատաժամանակը՝ : Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 16.00:

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978 թ․, մինչ այդ եղել է Ժողստեղծագործության տուն և խանդավառ ազգագրագետների շնորհիվ մեծ հավաքածու է հավաքել, որի հիման վրա էլ հետագայում ստեղծվել է այժմյան թանգարանը: Թանգարանի հիմնական նպատակն է` ցուցադրել հայկական ժողովրդական արվեստի հնագույն նմուշներ և նորագույն վարպետների ստեղծագործություններ: Թանգարանն իր անմիջական ցուցադրությամբ ներկայացնում է ազգային արվեստի անընդհատականությունը` նպատակ ունենալով պահպանելու և զարգացնելու ազգային ժողովրդական ավանդույթները (Արևմտյան Հայաստանի ասեղնագործության` Վան, Մարաշ և արծաթագործության` Ուրֆա, Մարաշ, Կարին դպրոցները):

Թանգարանն ունի մշտական ցուցադրության 4 դահլիճ, որոնցում ցուցադրվում է շուրջ 2 հազար, իսկ ‎ֆոնդերում պահվում են 11 հազարից ավելի ցուցանմուշ, որոնք անընդհատ համալրվում են նվիրատվությունների ու գնումների շնորհիվ: Դահլիճներից երեքը խստորեն մասնագիտացված են և բաժանվում են` փայտարվեստի և խեցեգործության, մետաղագործության, գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի և ձեռագործ արվեստի բաժինների և ենթաճյուղերի, կա մեկ ընդհանուր բաժին-դահլիճ, որտեղ ներկայացվում են գորգարվեստի, խեցեգործության և մետաղագործության նմուշներ, այստեղ անցկացվում են հանդիպումներ, զրույցներ, ժողարվեստին վերաբերող քննարկումներ:

Թանգարանում ներկայացվում են նշանավոր արվեստագետներ Արծրուն Բերբերյանի (մետաղագործ), Էդվարդ Ղազարյանի, Ռա‎ֆիկ Բադալյանի (միկրոմինյատյուրիստ), Կարապետ Նորաշխարհյանի, Ռոբերտ Եսայանի (արծաթագործ), Սահակ Սահակյանի, Ժիրայր Չուլոյանի, Վահան Հացագործյանի, Մեսրոպ Ավագյանի (փայտարվեստ), Մամիկոն Մխիթարյանի, Վիլյամ Մուրադյանի (քարարվեստ), Անահիտ Իսունցի, Դավիթ Ջրբաշյանի, Մարի Ղազանչյանի, Սոնա Գարամանյան (Ավստրալիա), Սալոմե Ջրբաշյանի (ձեռագործ) ու նաև տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործությունները: Այստեղ կազմակերպվում են նաև դրսի վարպետների ցուցահանդեսներ:

Թանգարանը մասնաճյուղ ունի Դիլիջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության հանրապետական կենտրոնի հետ: Թանգարանի նյութերը ներկայացվում են արտասահմանում, օրինակ. հայկական այբուբենի տառերով գորգը` Մարսելում, ցուցադրություններ են կազմակերպվել նաև Հունաստանում, ԱՄՆ-ում և այլուր:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar