Արմենիա Տելեֆոն Կոմպանի (ԱՐՄԵՆՏԵԼ)

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թ. մարտին կապի նախարարության որոշմամբ, ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ: 1998 թ. «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը գնել է հունական OTE ընկերությունը, 10 տոկոսը մնացել է պետության սեփականություն: 2006 թ. նոյամբերի 3-ից «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հանդիսանում է ռուսական «Վիմպելկոմ» Ընկերությունների խմբի (մատուցում է ծառայություններ Beeline ապրանքանիշով) դուստր ձեռնարկություն:

«ԱրմենՏել»-ը մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտի բջջային կապի, ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև Հայաստանի ամբողջ տարածքում Ինտերնետ-մատչում ADSL և CDMA (մարզերում) և տեխնոլոգիաների հիման վրա:

2010 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանում տեղակայված է ավելի քան 500 000 թվային հեռախոսագիծ, այդ թվում շուրջ 70 հազար` CDMA տեխնոլոգիայի միջոցով: Երևանի հեռախոսագծերի թվայնացման մակարդակը գերազանցում է 98 տոկոսը: Երկրում թվայնացման ցուցանիշը կազմում է շուրջ 80 տոկոս:

2007 թվականից ընկերությունը մատուցում է Hi Line ծառայություն` ADSL տեխնոլոգիայի հիման վրա լայնշերտ ինտերնետ-մատչում, ինչը թույլ տվեց կտրուկ նվազեցնել ինտերնետի գները Հայաստանում և խթանել մրցակցությունը: “ԱրմենՏել”-ը հետևողականորեն զարգացնում է այդ ծառայությունը, ավելացնելով հզորությունները և ընդլայնելով աշխարհագրությունն ու գնային սպեկտրը:

2008 թվականին կոմերցիոն շահագորմանը հանձնվեց Հայաստանում առաջին 3G (երրորդ սերնդի) բջջային ցանցը, ինչն ապահովեց տվյալների փոխանցման արագության կտրուկ ավելացում և կապի որակի բարելավում:

Կորպորատիվ հաճախորդներին Ընկերությունն առաջարկում է ծառայությունների լայն ցանկ: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով կազմակերպություններին առաջարկվում է ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր, օգտագործելով 1 Գբ/վ թողունակությամբ Beeline CDN հուսալի ենթակառուցվացքը:

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել