Adb.am

Հայ Բժշկության Թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Հրաչյա Քոչարի 21, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն, 6-րդ հարկ, 608 սենյակ
  • +374 93 309237, +374 10 275716
  • harmin@mail.ru

Հայ Բժշկության Թանգարան

Տեղեկատու էջ Հայ Բժշկության Թանգարանի մասին

Հարություն Մինասյանի հավաքածու

1999 թ. թանգարանը գրանցվել է Մշակույթի նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում և Ռիգայի Պաուլ Ստրադինի անվ. բժշկության պատմության թանգարան-ինստիտուտում (սկիզբ է առել մասնավոր հավաքածուից):

«Նոր Արաբկիր» ԱԿ Հայ բժշկության թանգարանի այցելուներն են բուժհիմնարկ այցելող հիվանդները, նրանց հարազատները, դպրոցականներ, բժշկական ուսումնարանների և ինստիտուտների ուսանողներ, բժշկության պատմության հարցերով հետաքրքրվող մասնագետներ, բուժհիմնարկ այցելող հյուրեր և այլն:

Հայ բժշկության թանգարանում ցուցադրված են հավաքածուի շուրջ 30 000 ցուցանմուշներից ընդամենը 5000։ Թանգարանի ցուցադրությունը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի բաժինների՝ պեղածո-հնագիտական, երկրագիտական-ազգագրական, կենցաղային, բժշկության հետ առնչվող նյութեր, բուն բժշկական նյութեր, գրադարան, արխիվ, ֆոտոարխիվ:

Թանգարանում ցուցադրված են պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե, քարե, փայտե հավանգներ, բժշկական գործիքներ և սարքեր, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահույք, կահկարասի, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային մասունքներ և այլն: Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են օրինակ, Մեծամորից բերված 5000-ամյա  սափորը, Գորիսից բերված կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը` գանգոսկրի ախտաբանությամբ, 100-200 տարի առաջ աշխարհի տարբեր քաղաքներում տպագրված բժշկական գրքեր, օրինակ, Պետրոս Քալանթարյանի 1793 թ. Նոր Նախիջևանում տպագրված «Բժշկարան համառոտ» գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դ. գրված և 1832 թ. Վենետիկում տպագրված «Ջերմանց մխիթարություն» գիրքը, այլ հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով կնքված հրատարակություններ, 19-20-րդ դդ. նշանավոր բժիշկների ձեռագիր գրքեր և ուսանողական տետրեր, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ երևելի բժիշկների  լուսանկարներ ու փաստաթղթեր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, սփյուռքահայ բժիշկներին վերաբերող նյութեր, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր և այլն: Այստեղ կարելի է տեսնել հայ բժիշկներին պատկանած կահույք, անձնական և կենցաղային իրեր` գրասեղաններ, գրապահարաններ, փայտե սառնարան, աթոռներ, սնդուկներ, կարասներ, երկանքներ, գուռ, քանդակներ, գեղանկարներ, խորհրդային և արտասահմանյան արտադրության  պատեֆոններ, ռադիոընդունիչներ, հեռուստացույց, հեռախոսներ, ժամացույցներ, գյուղատնտեսական և խոհանոցային պարագաներ և այլն:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar