«Առնո Բաբաջանյան» համերգասրահ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը սկսել է կառուցվել 1900 թ. սկզբին, 1921 թ. կառավարության որոշմամբ այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն: Այնուհետև` 1932 թ., Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո` որպես ‎ֆիլհարմոնիկ դահլիճ: Հետագայում 1956 թ. հանդես է գալիս որպես ֆիլհարմոնիկ փոքր դահլիճ: 2003 թ. դահլիճը կրում է հայ մեծ երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը:

Այսօր համերգասրահը մշակույթի խոշոր օջախ է, ուր տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերի եկած արտիստների և խմբերի ելույթներ, ինչպես նաև փառատոններ, հավաքներ, հանդիսավոր ժողովներ, ասուլիսներ, հոբելյանական երեկոներ:

Առաջին հարկում ճեմասրահն է, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատողների առանձնասենյակները: Երկրորդ հարկում տեղավորված են երկու մեծ ճեմասրահներ, երեք հարյուր տեղանոց շքեղ դահլիճ` հագեցած ժամանակակից տեխնիկական սարքերով:






Մեկնաբանություններ

Կարծիք գրառել