Փայտարվեստի թանգարան

Փայտարվեստի թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

1 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ, Ցուցասրահներ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Պարոնյան 2 և 4
  • +374․10․532461
Աշխատաժամանակը՝ : Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 12.00 - 18.00:

Փայտարվեստի թանգարան

Տեղեկատու էջ Փայտարվեստի թանգարանի մասին

Փայտարվեստի պետական թանգարանը հիմնադրվել է 1977 թ.: Թանգարանի հավաքածուն կազմավորվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվություններից, հետագայում` գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ: Թանգարանի հիմնական խնդիրներից է` հավաքագրել, պահպանել, ցուցադրել փայտարվեստի նմուշներ և նպաստել ազգային փորագրության ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նպաստել արհեստների մշակույթի, մասնավորապես, փայտարվեստի վերականգնմանը: Փայտարվեստի թանգարանը, միևնույն ժամանակ, յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցադրվող հեղինակներից շատերը: Նրանց աշխատանքներից ձեռք են բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի և Ս.Պետերբուրգի որոշ թանգարաններ: Ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի` հնագույն մշակույթի, կիրառական արվեստի և քանդակի բաժինների: Վերջին երկուսում ներկայացված են պրոֆ‎եսիոնալ քանդակագործների, նկարիչների և փայտի փորագրության վարպետների ժամանակակից ստեղծագործություններ: Իսկ հնագույն մշակույթի բաժնում, արհեստների զարգացման պատմության և նրանց փոխներգործության լիարժեք պատկերման նպատակով փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև հարակից արհեստների նմուշներ: Ցուցադրությունում ներկայացված են ինչպես հին փայտե առարկաներ, այնպես էլ ժամանակակից փորագրության և քանդակի նմուշներ:

Մուտքի տոմսի արժեքը 400 դրամ է:

  • Գրանցվել է՝ Օգոստոս 9, 2013

Օգոստոս 20, 2013

Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրում էին Թիֆլիսում գտնվող նման մի թանգարան, ու ես մտածեցի` երանի մեզ մոտ էլ այդպիսի թանգարան լիներ: Փաստորեն, Հայկական Տվյալների Բազայի միջոցով պարզվեց, որ մեզ մոտ ևս նման թանգարան կա, այն էլ դեռևս 1977 թվականից:

Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում նման թանգարան կա ու առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կայցելեմ:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar