Արզնի առողջարան

«ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է:

Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ․ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վտիճ խոխոջյունը:

Արզնիում կլիման ցամաքային է . մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C), ամառը հաճելիորեն զով է (հուլիսի միջին ջերմաստիճանը +22 °C) , աշունը տաք է ու երկարատև:

Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ:

Մթնոլորտային ճնշումը կայուն է , առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:

Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում – քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորեշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25 – 2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի ( 8-10գ/լ ) առկայությունը :






Սենյակներ/սրահներ՝ Լյուքս սենյակներ

Կարծիքներ

Կարծիք գրառել