Adb.am

Աշտարակ Կաթ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0069, Զեյթուն, Դրոյի 13
  • +374․10․249812, +374․10․249813, ֆաքս` +374 10 24 54 30
  • info@ashtarakkat.com

Աշտարակ Կաթ

Աշտարակ Կաթ ընկերությունը հիմնադրվել է 1995 թ․` Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի բազայի վրա:
• 1995 թ-ին ընկերությունը ունեցել է 15 աշխատակից: Սկզբնական շրջանում արտադրել է միայն թթվասեր, իսկ հետագայում նաև կաթ, մածուն և 8 տեսակի պաղպաղակ: Արտադրանքի հիմքում ի սկզբանե օգտագործվում է միայն անարատ կաթը:
Տարեցտարի զարգանալով`
• 1998 թ․ ընկերությունն ուներ 100 աշխատակից, արտադրում էր 30 տեսակի պաղպաղակ և 7 տեսակի կաթնամթերք:
• 2000 թ․ սեփականաշնորհում է Երևանի քաղաքային կաթի գործարանը:
• 2001 թ․ հանրապետության հեռավոր` Լոռու, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հիմնում է կաթի մթերման կետեր:
• 2004 թ․ սկսում է շահագործել Ճամբարակի պանրի գործարանը:
• Մինչ 2008 թ. բացում է կաթի մթերման նոր կետեր և մթերման կենտրոններ Հայաստանի հեռավոր մարզերում, բարձրադիր գոտիներում:

Ընկերությունը 2001 թվականից սկսեց արտադրել նաև չոր կաթ:

Աշտարակ Կաթ ընկերության չոր կաթի արտադրությունը մի գործըթաց է, որի արդյունքում նորագույն գերմանական սարքավորումների միջոցով, բարձր ջերմաստիճանի տակ կաթը խտացվում և ջրազրկվում է: Այն լիարժեք սնունդ է և պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը օրգանիզմի նորմալ զարգացման համար:
Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից, արտադրում է կաթնամթերքի 14 և պաղպաղակի 30 տեսակ` իրենց ենթատեսակներով:

Ընկերության ողջ արտադրանքը երաշխավորվում է Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից, որի լոգոտիպը կարելի է տեսնել Աշտարակ Կաթի արտադրատեսականու պիտակների վրա:
Աշտարակ Կաթը սպառողների շրջանակներում մեծ ճանաչում ունի պաղպաղակի արտադրությամբ: 1995 թ-ին Ընկերությունը շուկա մտավ իր 5 տեսակի պաղպաղակներով, իսկ այժմ այն ունի պաղպաղակի շուրջ 50 համային տեսակներ:
Աշտարակ Կաթ ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ Կառավարության կողմից արժանացել է Որակի նշան մրցանակին սկզբում 1998 թ., իսկ հետո 2004 թ-ին:

2008 թ. հունվարին ընկերությունը ստացել է ISO Որակի Կառավարման Համակարգի սերտիֆիկատ:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar