Բեմարվեստի մանկավարժական համալսարան
Բեմարվեստի մանկավարժական համալսարանի հիմնական նպատակը ստեղծագործական հակում ունեցող մանուկների, պատանիների և երիտասարդների համար մասնագիտացված միջավայր և շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է, որտեղ նրանք կարող են հղկել իրենց բնական ունակությունները, հմտանալ երգի, պարի, նկարչության, արվեստագիտության, թատրոնի և կինոյի ասպարեզներում: Համալսարանը լավագույն միջավայրն է վաղ տարիքից երեխաների շնորհները օգտագործելու, զարգացնելու և պատանեկության շրջանում ճիշտ ուղղություն տալու համար:
Աշխատաժամանակը՝ | 9:00-18:00 |
Կարծիքներ