Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

Տեղեկատու էջ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մասին

1935 թ․ փետրվարի 4-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում փետրվարի 15-ից Երևանում հիմնել երկամյա մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Առաջին տնօրեն է նշանակվում Մ. Շեուկովան: Հինգ տարի անց` 1940 թվականին որոշվում է վերակազմել երկամյա ինստիտուտը և այն վերածել Պետական Մանկավարժական Ինստիտուտի: 1941 թ. փետրվարին դպրոցներն օտար լեզվի մասնագետներով ապահովելու նպատակով ինստիտուտում բացվում է օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն) երկամյա կուրսեր: 1948 թ. մարտի 1-ին որոշվում է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա բացել Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ:

1962 թ. մարտի 2-ին ինստիտուտը անվանվում է «Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ»:

1985 թ. մայիսի 14-ին որակյալ կադրերի պատրաստման և գիտության զարգացման համար ինստիտուտը պարգևատրվում է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:

1995 թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է` «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց, 2000 թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»:

Ներկայումս ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:

Կարծիքներ

Կարծիք գրառել