Adb.am

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Ապահովագրություն,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Հանրապետության 22
  • +374.10.580032, +374.10.519205, +374.10.519209, ֆաքս` +374.10.519200
  • info@paap.am

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Բյուրոն հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/669Լ որոշմամբ` իրավաբանական անձանց միություն կազմակերպաիրավական ձևով։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ Բյուրոյին կարող են անդամակցել ՀՀ տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով (ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն) ապահովագրություն իրականացնելու լիցենզիա և որոնք ՀՀ յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։

2010 թ-ի օգոստոսի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Բյուրոյին անդամակցեցին թվով 8 ապահովագրական ընկերություններ։ Դրանք են`

«Գարանտ-Լիմենս» Ապահովագրական ՓԲԸ
«Ինգո Արմենիա» Ապահովագրական ՓԲԸ
«Կասկադ Ինշուրանս» Ապահովագրական ՓԲԸ
«Նաիրի ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ
«Ռեսո» Ապահովագրական ՓԲԸ
«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական ՓԲԸ
«Սիլ ինշուրանս» Ապահովագրական ՓԲԸ

2010 թ-ի օգոստոսի 20-ին կայացել է Բյուրոյի առաջին ընդհանուր ժողովը, որի ժամանակ հաստատվել է Բյուրոյի 2010 թվականի տարեկան բյուջեն և ընտրվել են Բյուրոյի խորհրդի 5 անդամներ։
Բյուրոյի խորհրդի առաջին նիստը կայացել է 2010 թ-ի օգոստոսի 23-ին, որի ժամանակ նշանակվել են Բյուրոյի ղեկավարները (գործադիր տնօրեն, գլխավոր հաշվապահ) և հաստատվել է Բյուրոյի հաստիքացուցակը:

Բյուրոն պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի գործունեության նպատակն է.

  • Տուժած անձանց շահերի պաշտպանությունը,
  • ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:

Բյուրոն իր նպատակների իրագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • սահմանված կարգով ԱՊՊԱ ոլորտում վերահսկում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը,
  • ընդունում է կանոններ, որոշումներ և կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովելու համար,
  • համագործակցում է այլ պետությունների ավտոապահովագրության բյուրոների, երաշխավորման ֆոնդերի, փոխհատուցում իրականացնող այլ մարմինների, տեղեկատվական համակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ,
  • իր նպատակների իրագործման համար համագործակցում է պետական մարմինների հետ,
    մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների կանխմանն ուղղված միջոցառումներին,
  • հասարակության տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ։






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar