Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ
ՀՀ Սահմանադրությունը հռչակում է անձի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ուստ իորպես դրա գրավական, որպես իրավաբանական օգնության որակյալ մատուցման երաշխիք, ՀՀ-ում ստեղծվեցին փաստաբանական միություններ:
14.12.2004 թ. ընդունված «Փաստաբանության մասին« ՀՀ օրենքով սկիզբ դրվեց ՀՀ փաստաբանների պալատի գործունեությանը, որը մինչ այդ ՀՀ-ում գործող երկու փաստաբանական միությունների իրավահաջորդն է:
Պալատի նախագահը Ռ. Սահակյանն է, ով ընտրվել է 2005 թ. հոկտեմբերին, վերընտրվել` 2009 թ. հոկտեմբերին:
Փաստաբանների պալատի մարմիններն են`
1. փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը,
2. փաստաբանների պալատի խորհուրդը,
3. փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը,
4. փաստաբաններ իպալատի որակավորման հանձնաժողովը:
Ներկայումս ՀՀ Փաստաբանների պալատում գրանցված են 1500-ից ավել փաստաբան:
Փաստաբանական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր, լինել ՀՀ Փաստաբանների պալատի անդամ և փաստաբանների պալատի խորհրդի առջև հանդիսավոր պայմաններում տալ երդում:
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է:
Աշխատաժամանակը՝ | Երկուշաբթիից ուրբաթ` 10:00 - 18:00, ընդմիջում` 13:00 - 14:00 |
Կարծիքներ