Սինեմա Սթար
«Սինեմա Սթար»-ը ռուսաստանյան կինոթատրոնների ցանց է՝ տեղակայված Ռուսաստանի և Հայաստանի ավելի քան 15 քաղաքներում: «Սինեմա Սթար»-ը տարիներ շարունակ զբաղեցնում և պահպանում է իր պատվավոր տեղը Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների յոթնյակում:
«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով:
Հանգստի և ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «PlayLab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, «ArtLab» փոքրիկների ստեղծագործ անկյուն:
«Սինեմա Սթար» մուլտիկոմպլեքսում գործում է Michael’s սրճարան-ռեստորանը:
Կինոթատրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով.
ԱՌԱՋԻՆԸ և ՄԻԱԿԸ Հայաստանում՝ 360 աստիճան ձայնային հզորությամբ DOLBY ATMOS, Dolby Digital Surround EX, պրոյեկտորներ` Christie, աշխարհահռչակ Volfoni ընկերության 3D սարքավորումներ:
Աշխատաժամանակը՝ | 10․00 - 02․00 |
Կարծիքներ