Adb.am

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ԻՐԱՎԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0019, Բաղրամյան պողոտա 10
  • ընդունարան` +37410588187, մամլո քարտուղար` +37410588125, ընդհանուր բաժին` +37410588183, դիմումների ընդունման բաժին՝ +374 10 588184, անցագրային՝ +374 10 588187, գրադարան՝ +374 10 588129
  • armlaw@concourt.am

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:

Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ձևավորման (1996 թ.) առաջին իսկ տարվանից անդամակցել է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): Մեկ տարի անց, 1997 թ. հոկտեմբերին, հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ ՍԴ-ն: Իսկ 2000 թվականին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր, ՍԴ-ն ընտրվեց «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերան» կազմակերպության լիիրավ անդամ:

ՍԴ անդամների ու աշխատակիցների կողմից հրատարակվել են 55 մենագրություն, 191 գիտականհոդված, միջազգային գիտաժողովներում կարդացվել է 48 զեկուցում, Հայաստանում հրավիրվել է միջազգային 17 խորհրդաժողով, որոնց ընդհանուր թվով մասնակցել են տարբեր երկրների սահմանադրական դատարանների 155 անդամ, 52 միջազգայինփորձագետ:

Հրատարակվել են «Սահմանադրական դատարանի տեղեկագրի» 58 համար, «Конституционное правосудие» միջազգային հանդեսի 51 համարև 8 հավելված, որոնք առաքվում են 50-ից ավելի երկիր, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 9 համար:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar