Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. եւ գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 57 լիցենզիայի հիման վրա:
Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ՝ առանձնակի կարեւորելով մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը եւ զարգացումը: Բացի մասնաճյուղային ցանցից, բանկային ծառայություններ է մատուցում Մոբայլ բանկ, Ինտերնետ բանկ առցանց հարթակներում, ինչպես նաև Առցանց վճարումների հարթակում:
Բանկը հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային, VISA միջազգային քարտային վճարային համակարգերի լիիրավ անդամ, ArCa տեղական քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ եւ MasterCard միջազգային քարտային վճարային համակարգի աֆիլացված անդամ: Համագործակցում է MoneyGram, Unistream վճարային համակարգերի հետ: Հանդիսանում է Converse Transfer վճարային համակարգի օպերատորը եւ հաշվարկային բանկը:
Բանկը նաև սպասարկում է MIR վճարային համակարգերի քարտերը և թողարկում է ARCA-MIR քարտը, որը սպասարկվում է MIR տարբերանշանը կրող սպասարկման կետերում և բանկոմատներում:
ՀՀ պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում պետական պարտքի կառավարման գործակալ է, Հայաստանի ֆոնդային բորսայի մասնակից:
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հաշվարկային եւ հաշվառման միասնական համակարգի անդամ է:
Կոնվերս Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնցից 15-ը՝ Երեւանում, 19-ը` Հայաստանի մարզերում եւ 1-ը`ԼՂՀ-ում, ինչպես նաեւ 125 բանկոմատ եւ 82 վճարային տերմինալ Հայաստանի ամբողջ տարածքում:

Աշխատաժամանակը՝ Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-20:00 Շբթ 10:00-14:30

Կարծիքներ

Կարծիք գրառել