ՍԻ ԱՐ ԷՄ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ – ՕՊԵՐԱՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Մ«CRM Քոնսալթինգ». բիզնեսի ավտոմատացման համալիր լուծումներ տրամադրող գործակալություն: Մենք մասնագիտացված ենք ERP-ռազմավարության և CRM-համակարգերի նախագծմամբ և հանդիսանում ենք 1C-Bitrix կազմակերպության հավաստագրված ոսկե գործընկերը Հայաստանում:
Մեր առաքելությունն է աջակցել բիզնեսի սեփականատերերին՝ բարձրացնելու ավտոմատացման և բիզնեսի կառավարման ընդհանուր մակարդակը:
Գործակալության գործունեության հիմնական ուղղություններն են.
– Բիզնեսի ավտոմատացման համալիր նախագծերի համար տեխնիկական հանձնարարությունների պատրաստում, իրականացման հսկողություն,
– Ոլորտային լուծումների նախագծում և ավտոմատացում,
– Ղեկավարման և կառավարման գործիքների նախագծում և ներդրում,
– CRM-համակարգերի ներդրում, մարկետինգի և վաճառքի բաժինների աշխատանքի ավտոմատացում,
– Բիզնեսի ավտոմատացման տիպային գործիքների ներդրում փոքր ձեռնարկությունների համար («CRM lite»)։
Մեր թիմի մասին. «CRM Քոնսալթինգ» գործակալության մասնագետները ռազմավարական, օպերացիոն կառավարման, մարկետինգի, վաճառքի, ավտոմատացման, տեղեկատվական համակարգերի ներդրման կիրառական հմտություններով հմուտ և փորձառու մասնագետներ են:
Մեր հաճախորդների մասին․ պետության համընդհանուր բիզնեսի ավտոմատացման մակարդակը համարվում է ներդրումային գրավչության կարևորագույն ցուցանիշներից մեկը։ Չնայած հայկական շուկայի սահմանափակ լինելուն, մենք հավատում ենք հայկական գործարարի հավաքական կերպարի բացառիկությանը: Ահա թե ինչու «CRM Քոնսալթինգ»-ը բաց է համագործակցության համար անգամ փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Մեր ծառայությունների շարքում առկա են համալիր լուծումներ՝ 300000 դրամից մինչև 150000000 դրամ արժեքով, ինչը դարձնում է բիզնեսի ավտոմատացումը հասանելի ցանկացած չափի ձեռնարկության համար: Բայց գլխավորն այն է, որ մեր բոլոր լուծումները թույլ են տալիս կրճատել և օպտիմալացնել ծախսերը: CRM-ի ներդրման ծախսերի վերադարձման ժամկետը կազմում է 1-24 ամիս և կախված է ներդրված արժեքից:

Կարծիքներ

Կարծիք գրառել