Դեղձնուտի Վանք

Դեղձնուտի վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ արևմուտք, Խնձորկուտ գետակի ձորում: Վանքի հիմնադիրն է Առաքել վարդապետը, Կիլիկիայի Տարսոն քաղաքից: Նրա բեկորված տապանաքարը (1292) գտնվում է վանքի գավթում:

Դեղձնուտի վանքը միջնադարյան հայ ճարտարապետության վառ օրինակներից է: Նրա շուրջը գերեզմանոց է և համանուն գյուղատեղիի ավերակները (X-XVII դդ.): Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և գավթից: Սրբատաշ, մուգ վարդագույն տուֆից կառուցված գլխավոր եկեղեցին (1258 թ.) հորինվածքով գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու արևելյան որմնամույթերը ձևավորում են խորանի եզրագիծը: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Ծածկն իրականացված է չորս կիսասյուներն իրար միացնող կամարների վրա, որոնք միաժամանակ ծառայում են որպես հենարան կլոր թմբուկի և գմբեթի համար (ներկայումս կիսավեր են): Առավել ուշագրավ է եկեղեցու ներքին և արտաքին հարդարանքը:



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել