Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին մշակույթի նախարարության կողմից` որպես գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ: Թանգարանը զբաղվում է Դ. Դեմիրճյանի ստեղծագործությունների մասսայականացմամբ, նրա անձնական և ստեղծագործական կյանքի մասին լիարժեք տեղեկությունների տրամադրմամբ:
Այստեղ կազմակերպվում են ժամանակակից ստեղծագործողների հետ հանդիպումներ, քննարկումներ, գրական երեկոներ, ընթերցումներ, դպրոցականների համար` թեմատիկ դասընթացներ, ինտերակտիվ ուսուցում «Պույ-պույ մկնիկը» հեքիաթի թեմայով, նկարների մրցույթներ և այլն:
Դ. Դեմիրճյանի 130-ամյակին նվիրված դեմիրճյանական օրերին մի խումբ բարձր դասարանցիցներ, դերասաններ, ուսանողներ Ջավախքում կներկայացնեն «Վարդանանք» գրական-թատերական ներկայացումը:
Մուտքի տոմսի արժեքը` 300 դրամ:
Աշխատաժամանակը՝ | ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 16.00: |
Կարծիքներ