«Դուբայ Թրավել» տուրիստական գործակալություն

Բացի որդեգրած ցածր գնային քաղաքականությունից, «Դուբայ Թրավել» տուրիստական գործակալությունը իր հաճախորդներին առաջարկում է իրատեսական զեղչեր, բոլոր նորապսակներին գերզեղչեր, ապառիկով տուր փաթեթներ ձեռք բերելու հնարավորություն, էժան կամ անվճար տուրիստական Sim քարտեր, հյուրանոցային համարների վաղ ամրագրում, …

Մենք չենք վերավաճառում հայաստանյան այլ գործակալությունների տուր փաթեթները, այլ սեփական ուժերով ենք կազմում Ձեր ուղևորությունը` Արաբական Միացյալ Էմիրությունների մեր գործընկերների հետ համատեղ:

Արաբական Միացյալ Էմիրությունների ուղությամբ տուրեր և տեղում էքսկուրսիաներ կազմակերպելը մեր մասնագիտացումն է:

Մեր հաճախորդներին առաջարկում ենք լավագույն գնի երաշխիք: Լավագույն գնի երաշխիքը, որքան մենք ենք տեղյակ, Հայաստանում բոլոր տուրիստական ընկերություններից միայն «Դուբայ Թրավել» ճանապարհորդական ընկերությունն է առաջարկում:

Իսկ մեզ համար մեր նվաճումներից ամենանշանակալին դա անհատական մոտեցումն է յուրաքանչյուր այցելուին:

Աշխատաժամանակը՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 11.00 - 19.00, շաբաթ՝ 11.00 - 16.00, ընդմիջում` 14.00 - 14.30

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել