Adb.am

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Արշակունյաց 17ա
  • թեժ գիծ` 1-80, 080000180, կամ` +37410534875, +3741053466, +3741053433, վստահության հեռախոսահամար` +37410652453, Տնօրենի մոտ ընդունելության համար` 59-12-27 կամ 65-16-64, «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինություն՝ +374 10 44 33 31
  • office@ena.am

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի:

1903 թ. հիմնված առաջին հիդրոէլեկտրակայանը կարևոր նշանակություն ուներ Սյունիքում սկսված պղնձարտադրության էներգամատակարարման գործում:

ԽՍՀՄ փլուզումը բերեց Հայաստանի տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխության, որի արդյունքում 1992-1995 տարիների ընթացքում երկիրը էներգետիկ ճգնաժամի առջև կանգնեց: Բաշխիչ ընկերություններում չափազանց ծանր իրավիճակ էր ստեղծվել. հսկողության և հաշվառման բացակայություն, օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ցածր մակարդակ, համատարած հափշտակումներ, ցանցերի բազմակի գերբեռնվածություն և, որպես դրա հետևանք` վթարներ, որոնք ուղեկցվում էին ուժային և օժանդակ սարքավորումների շարքից դուրս գալով: Այդ ամենը բերեց նրան, որ 1996 թ. ստեղծվեցին 64 ցանցային պետական ձեռնարկություններ, որոնք օժտվեցին հատուկ պարտավորություններով և պատասխանատվությամբ էլեկտրաէներգիայի վաճառքի համար:

Բայց այս կառույցը երկար կյանք չունեցավ: Արդեն իսկ 1997 թ. ընդունվեց «Էներգետիկայի մասին» օրենքը և ստեղծվեց էներգետիկայի կարգավորման հանձնաժողովը, որը սկիզբ դրեց էներգետիկ համակարգի վերակազմավորմանը և առևտրայնացմանը` հիմնված պարտականությունների բաժանման վրա արտադրության, փոխանցման, կարգավորման և բաշխման միջև:

Այսպես գործողության դրվեց աստիճանական անցումը ուղղահայաց ինտեգրացված կառուցվածքից` հորիզոնականի: Համախմբման եռանդուն գործընթացի արդյունքում 64 փոքր, անարդյունավետ գործող ցանցային ձեռնարկությունների փոխարեն կազմվեցին 11 խոշոր ձեռնարկություններ: Հետագայում դրանք միավորվեցին 4 տարածաշրջանային, իսկ 2002 թ.` Հայաստանի միասնական բաշխիչ էլեկտրական ցանցի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեջ: Ընկերության սեփականատերը դարձավ «Midland Resources Holding» ընկերությունը:

2006 թ. «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը մտավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի խմբի կազմի մեջ:

Այսօր ընկերությունն ունի 11 մասնաճյուղ (որոնցից 4-ը Երևանում) և զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի բաշխմամբ, փոխանցմամբ և վաճառքով` սպասարկելով մոտ 950 հազար բաժանորդի:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar