Adb.am

ԷՐԵԲՈՒՆԻ պատմահնագիտական արգելոց-թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ, Ցուցասրահներ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0020, Էրեբունի 38
  • +37410458207, +37410432661, +374 10 438953
  • erebunimuseum@gmail.com
Աշխատաժամանակը՝ : Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 10.30 - 16.30:

ԷՐԵԲՈՒՆԻ պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվելով որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան` Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով` հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970 թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը:

Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը (հեղինակ` պատմ. գիտ. դոկտոր Լավրենտի Բարսեղյան) գործել է մինչև 1982 թ. : 1982-ից մինչ օրս գործող գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:

Թանգարանի տնօրենները.

Սուրեն Նարիմանյան – 1968-1980թթ., 1988-1989թթ.

Սիմոն Հմայակյան – 1980-1981թթ.

Արմեն Ղարագյոզյան – 1981-1982թթ.

Աշոտ Փիլիպոսյան – 1982-1988թթ., 2007-2009թթ.

Գագիկ Սարգսյան – 1988թ.

Սուրեն Մալխասյան – 1989-2007թթ.

Գագիկ Գյուրջյան – 2009թ. սեպտեմբերի 25-ից

—————-

Գործող սակագները և զեղչերը․

ա. Մուտքի և բացատրության արժեքը թանգարան (ներառյալ այցելությունը հնավայր)

Մեծահասակների համար 1000 դրամ

Դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար 300 դրամ

Բացատրություն (հայերենով) 2000 դրամ

Բացատրություն (օտար լեզվով) 2500 դրամ

բ. Մուտքի և բացատրության արժեքը հնավայր․

Մեծահասակների համար 500 դրամ

Դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար 200 դրամ

Բացատրություն (հայերենով) 1000 դրամ

Բացատրություն (օտար լեզվով) 2500 դրամ

գ. Անվճար մուտք

Դպրոցականների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար Յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը

ՀՀ քաղաքացիների համար Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը

Թանգարանային աշխատողների, պաշտոնական պատվիրակությունների, մշակութային ժառանգության բնագավառում մասնագիտացող ուսանողների, ժառանգության բնագավառի միջազգային կազմակերպությունների անդամների, զինծառայողների, լրագրողների, նախադպրոցական տարիքի երեխաների (մեծերի ուղեկցությամբ) համար Բոլոր աշխատանքային օրերին

դ. Այլ պայմաններ

Թանգարանի ցուցասրահում սիրողական լուսանկարման և տեսագրման թույլտվության համար 1000 դրամ

ե. Թանգարանի ցուցասրահում արգելվում է

Մասնագիտական լուսանկարումը և տեսագրումը` լուսային սարքերի և լուսանկարչական ամրակալի օգնությամբ:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar