«ՖԻՆՔԱ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն (ՓԲԸ)

ՖԻՆՔԱ Հայաստանը մասնաճյուղն է FINCA Impact Finance Network-ի՝ 20 միկրովարկավորման և ֆինանսական հաստատությունների խումբ, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն ընձեռում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին ներդրում կատարել իրենց ապագայում:

FINCA INTERNATIONAL–Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ, նոր աշխատատեղեր և բարելավել իրենց ապրելակերպը:

FINCA IMPACT FINANCE-Ի ՆՊԱՏԱԿԸ
Լինել ոչ ավանդական համայնքային բանկ, որը շահույթով և մեծ պատասխանատվությամբ մատուցում է նորարական և օգտակար ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին և համայնքներին ներդրում կատարել իրենց ապագայում:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Impact Finance–ը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արեւելքի, Հարավային Ամերիկայի 20 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում ավելի քան 1.6 մլն հաճախորդի: Հաճախորդների քանակով ՖԻՆՔԱ–ն առաջատար դիրք է գրավում աշխարհի տարբեր երկրներում գործող միկրոֆինանսական հաստատությունների շրջանում:

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել