Գաֆէսճյան արվեստի կենտրոն
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մշտական հավաքածուի կորիզը կազմում է Ջերարդ Լ. Գաֆէսճյանի արվեստի հավաքածուն: Այն պարունակում է ստեղծագործություններ հանրահայտ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովայի հավաքածուներից: Հավաքածուն, որտեղ ընդգրկված են բազում երկրների արվեստագետների աշխատանքներ, ներառում է նաև համաշխարհային համբավ վայելող արվեստագետ Դեյլ Չիհուլիի կարևոր ստեծագործություններից մի քանի օրինակներ: Գաֆէսճյան հավաքածուի մեջ ներառված են նաև Լին Չադուիքի, Բարրի Ֆլանագանի տարբեր գործեր, Ֆերնանդո Բոթերոյի մեծածավալ բրոնզե ստեղծագործություններ:
Նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսընի նախագծով կառուցված թանգարանի շենքը ընդգրկում է հանրային հանգստավայրեր, դեկորատիվ ավազան, քանդակների այգիներ, սրճարան և արտաքին կինոթատրոն. այդ բոլոր հարմարությունները բաց կլինեն ինչպես անցորդների, այնպես էլ թանգարանի այցելուների համար:
Աշխատաժամանակը՝ | երեքշաբթի - հինգշաբթի՝ 10․00 - 17․00, ուրբաթ - կիրակի՝ 10․00 - 20․00 |
Կարծիքներ