Անիի Գագիկաշեն (կամ Սուրբ Գրիգոր) Եկեղեցի

Անիի Գագիկաշեն (կամ Սուրբ Գրիգոր) Եկեղեցի

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Եկեղեցիներ,

  • Արևմտյան Հայաստան, Անի
Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ

Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ։

Սույն Տեղեկատու էջի մասին այն գրանցողին հարց ուղղելու համար պետք է լրացնեք ստորև առկա հատվածները։


Գագիկաշեն (կամ Սուրբ Գրիգոր) եկեղեցին հավանաբար կառուցվել է Գագիկ թագավորի կողմից 1001-1010 թվականներին՝ Անիի Մայր Տաճարի շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո: Եկեղեցու ճարտարապետը Տրդատն էր, ով նույնպես նախագծել է Անիի Մայր Տաճարը: Իր չափսերով և հատակագծով եկեղեցին նման էր Զվարթնոցի տաճարին: Գագիկաշենը եռահարկ եկեղեցի էր՝ որի արտաքին կողմը շրջապատված էր 36 կամարներով, ուներ 36 պատուհան, 3 դուռ, որոնց շրջանակները զարդարված էին քանդակներով: Եկեղեցու կառույցը ամուր չէր և 1013 թվականին քարե շարվածք ավելացնելով այն ամրացվել էր, սակայն այն շատ շուտ փլուզվեց: XIII դարում եկեղեցուց ընկած քարերն օգտագործվում էին շրջակա տների կառուցման համար, իսկ հետագայում ավերակները ծածկվեցին հողի շերտով: XIX դարի երկրորդ կեսին միակ տեսանելին բլրի վրա պատի մնացորդներն էին:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar