ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937 թվականին: Թանգարանի ֆոնդերում կան շուրջ 11 հազար երկրաբանական տարբեր ոլորտների հարուստ և հազվագյուտ նմուշներ, սակայն ցուցադրվում է ընդամենը 2500-ը:

Թանգարանում ներկայացված են շերտագրության, միներալոգիայի, մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների, հնէաբանության, մագմատիզմի և հրաբխականության, հանքային ջրերի, շինանյութերի, բնական քարերից պատրաստված գեղարվեստական իրերի ցուցադրական բաժինները, ինչպես նաև տվյալներ երկրաբանության հիմնարար ուղղությունների մասին: Այստեղ պահվում են ոչ միայն Հայաստանից, այլ նաև հարևան երկրներից գտնված նյութեր:

Աշխատաժամանակը՝ այցելուների համար՝ 11․00 - 16․00

Կարծիքներ

Կարծիք գրառել