Adb.am

«Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական ընկերություն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Փաստաբանություն,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Խորենացի 15, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, առաջին հարկ, Բ-3 գրասենյակ
  • +374 96 565612
  • info@lawfirmarmenia.com
Աշխատաժամանակը՝ : 09:30-17:30

«Ղուլյան և գործընկերներ» իրավաբանական ընկերություն

Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է իրավաբանական անձանց ստեղծման և գործունեության զարգացման հետ կապված փոխհարաբերությունները կարգավորող իրավանորմերի մի ամբողջ համադրություն: Այս իրավունքի մի շարք ոլորտների նրբություններին տիրապետող մեր իրավաբանները պատրաստ են իրավաբանական աջակցություն ցուցաբերել Ձեզ կորպորատիվ իրավունքի բարդ ու բազմազան ոլորտում ծագած հարցերի շուրջ: Ցանկանում եք իրավաբանական անձ հիմնադրել կամ անցնում եք իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման գործընթացների միջով՝օգտվեք մեր արհեստավարժ մասնագետների բարձր որակավորումից գործընթացների ցանկացած փուլերում: Ձեզ անհրաժեշտ է կազմել որևէ տիպի առևտրային պայմանագիր՝առևտրային պայմանագրերի կազմման հարուստ փորձ ունեցող մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ այդ հարցում: Մենք նաև առաջարկում ենք իրավաբանական անձի ընթացիկ սպասարկում իր գործունեության ընթացքում ծագող տարաբնույթ հարցերի շուրջ: Հմտորեն տիրապետելով ՀՀ օրենսդրությանը և դատական պրակտիկային՝մեր իրավաբանները պատրաստ են տրամադրել Ձեզ իրավաբանական եզրակացություններ Ձեզ հուզող ցանկացած հարցի շուրջ:

Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում

Մեր ընկերության իրավաբանները պատրաստ են օգտագործել իրենց հարուստ փորձը և գիտելիքները որպեսզի աջակցեն Ձեզ իրավաբանական անձի ստեղծման հետ կապված բոլոր հարցերում: Եթե ցանկանում եք վերակազմակերպել արդեն իսկ գոյություն ունեցող իրավաբանական անձը կամ լուծարել այն՝դիմեք մեզ և մենք կկազմակերպենք դրա հետ կապված անհրաժեշտ բոլոր գործընթացները:

Պայմանագրերի կազմում

Իրավաբանական անձի գործունեությունը կապված է մի շարք տնտեսական գործընթացների հետ: Առաջ է գալիս դրանց իրավական կարգավորման և ծագած հարաբերություններին համապատասխան պայմանագիր կազմելու կարիքը: Մեր կազմակերպության իրավաբանները հմուտ են առևտրային իրավունքի ցանկացած ոլորտում և հեշտությամբ կարող են նախագծել գրագետ առևտրային պայմանագրեր. ծառայությունների մատուցում, ֆրենչայզինգ, ապրանքների փոխադրում, փոխառություն և վարկ, համատեղ գործունեություն, ընտրե՛ք մեզ Ձեր բիզնեսի լիարժեք գործունեության և առավելագույն իրավաբանական գրագիտության համար:

Ընթացիկ սպասարկում

Իրավաբանական անձի գործունեության ընթացքում առաջանում են բազմաթիվ ընթացիկ խնդիրներ, որոնք պահանջում են գրագետ իրավաբանական լուծումներ, օրենսդրական նորմերի և դատական պրակտիկայի իմացություն: Պատրաստ ենք իրականացնել Ձեր ընկերության ընթացիկ իրավաբանական սպասարկումը, որն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները. Ընկերության գործունեության ընթացքում անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերի կազմում, դրանց վերանայում, իրավախորհրդատվություն ընկերության գործունեությանը վերաբերվող ցանկացած հարցերով, Ձեզ հուզող տարաբնույթ խնդիրների շուրջ իրավաբանական եզրակացությունների տրամադրում՝ՀՀ օրենսդրության կամ ՀՀ դատական պրակտիկայի հիման վրա:

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունքը գույքային, ինչպես նաև դրանց հետ կապված ու չկապված ոչ գույքային հարաբերությունները կարգավորող իրավունքի ճյուղ է, որի նպատակն է մասնավոր կարիքների բավարարման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների բնականոն զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը: Մեր կազմակերպության բոլոր իրավաբանները լիարժեքորեն տիրապետում են քաղաքացիական իրավունքի բազում ոլորտներին. Սեփականություն և քաղաքացիական պայմանագրեր, մտավոր սեփականություն և պարտավորություններ. Դիմե՛ք մեզ քաղաքացիական իրավունքի բարդ ու արհեստավարժություն պահանջող ոլորտներում ճիշտ կողմնորոշվելու համար:

Պայմանագրեր

Կազմակերպության իրավաբանները ունեն հարուստ փորձ քաղաքացիական իրավունքի ոլորտում: Ընտրե՛ք մեզ տարաբնույթ հարցերի վերաբերյալ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում: Առուվաճառք և վարձակալություն, ծառայությունների մատուցում, ֆրենչայզինգ և ապրանքների փոխադրման պայմանագրեր, փոխառություն և վարկ, համատեղ գործունեություն և այլն՝ մենք նախագծում ենք քաղաքացիաիրավական ցանկացած բնույթի պայմանագիր:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar