Գլաձորի Վանք

Գլաձորի (Թանադե, Թանահատ) վանքը գտնվում է Վայոց Ձորի (պատմական Սյունիք նահանգի) Վերնաշեն գյուղից 7 կմ. հեռավորության վրա: Պատմական տարեգրություններում այն առաջին անգամ հիշատակվում է 795 թ-ին: Ըստ պատմաբան և արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի` հենց այդ թվականին Ստեփանոս Սյունեցու գերեզմանի վրա կառուցվել է մի փոքր մատուռ: 1273-1279 թթ. Պռոշյան իշխանների նախաձեռնությամբ այդ մատուռի վայրում կառուցվել է Թանադե վանքի գլխավոր` Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այդ ազնվական տոհմի զինանշանը (արծիվ, որն իր ճանկերում սեղմել է գառնուկին) քանդակված է հարավային պատին: Այստեղ նաև կարելի է տեսնել հնագույն արձանագրություններ, տարբեր կենդանիներ պատկերող հարթաքանդակներ, ինչպես նաև արևային ժամացույց, որի գլխամասում պատկերված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ:



Կարծիքներ

Կարծիք գրառել