Երևան հյուրանոց (Գոլդեն Թյուլիփ Երևան)
Երևան հյուրանոցը հիմնադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 1997 թ․ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի ձևով և զբաղվում է հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ։ 2004 թ․ Երևան հյուրանոցը միացել է Գոլդեն Թյուլիփ հյուրանոցային ցանցին և մինչ օրս գործում է «Golden Tulip Hotel Yerevan» բրենդի ներքո։ Այն Երևանի առաջին հյուրանոցներից է և կառուցվել է 1926-1928 թթ, 5 աստղանի հյուրանոց է, իր մեջ ունի «Ռոսսինի» ռեստորանը (ազգային և իտալական խոհանոց), «Դոլչե Վիտա» բարը, ձմեռային այգի, Wi-Fi ինտերնետ կապ, բացօթյա լողավազան, գործնական հանդիպումների կենտրոն և մի շարք այլ հարմարություններ։
Աշխատաժամանակը՝ | Շուրջօրյա |
Մատուցվում է՝ | Նախաճաշ |
Առկա է՝ | Անվճար Wi-Fi ինտերնետ |
Սենյակներ/սրահներ՝ | սենյակներ 1 անձի համար |
Սենյակում կա՝ | Ռադիո |
Կարծիքներ