Գտչավանք

Գտչավանքը (Գտիչի վանքը) գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում (պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառ), Տողասար լեռան լանջին: Պատմական արձանագրություններում այն հիշատակվում է վաղ միջնադարից: Մասնավորապես Մովսես Կաղանկատվացու պատմական արձանագրություններում ասվում է, որ Գտչավանքի ներկայացուցիչը մասնակցել է Պարտավի ժողովին (XIII դարի սկիզբ):

Գտչավանքը սկսեց բարգավաճել XIII դարի կեսերից, երբ երկու եղբայր՝ Ամարաս վանքի եպիսկոպոսներ Տեր-Սարգիսը և Տեր-Վրթանեսը, վերակառուցեցին արաբական ներխուժումից տուժած վանքը (1241-1248 թթ.): Դիզակի մելիք Եգանի օրոք (XVIII դար) վանքի տարածքը ընդլայնվեց, և Գտչավանքը դարձավ Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկը:



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել