Հաղարծին Վանական Համալիր

Հաղարծին Վանական Համալիր

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Վանքեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Դիլիջան քաղաք

Հաղարծին Վանական Համալիր

Հաղարծնի վանքը (Հաղարծնավանք) գտնվում է Տավուշի մարզում (պատմական Գուգարք նահանգի Ձորոփոր գավառում) Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս` Հաղարծին գետակի վերին հոսանքի գեղատեսիլ կիրճում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցիներ, գավիթներ, սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանը:

Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (X դար): Այն կառուցել են Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից հալածանքներից փախած վանականները: Սուրբ Գրիգոր եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, չորս անկյուններում` ավանդատներով, գմբեթավոր կառույց է: Այն պսակվում է ութանիստ թմբուկի վրա հենվող գմբեթով:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar