Պետական համազգային թատրոն
Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թ. Սոս Սարգսյանի կողմից` սկզբում որպես ոչ պետական թատրոն: 2003 թվականին դարձել է պետական:
Առաջին ներկայացումը եղել է Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», բեմադրիչ` Սոս Սարգսյան: Բեմադրվել է 21 ներկայացում մեծահասակների և 12 ներկայացում` երեխաների համար: Դերասանական կազմում ընդգրկված են հիմնականում երիտասարդ դերասաններ:
Թատրոնը միակն է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին մասնակցելու համար հատուկ բեմադրել է մի ներկայացում` Ալֆրեդ դը Մյուսեի «Մարիանի քմայքները», բեմադրող ռեժիսոր` Սոս Սարգսյան:
Աշխատաժամանակը՝ | 11.00 - 19.30 |
Կարծիքներ