Հառիճավանք
Հառիճի Վանքային Համալիրը (Հառիճավանք) գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:
Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն վանքի առաջին` Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման տարեթվի մասին, սակայն նրա ճարտարապետական և դեկորատիվ տարրերի ուսումնասիրությունն ու պատերին պահպանված արձանագրությունների վերլուծությունը ցույց տվեցին, որ եկեղեցին հիմնվել է VII դարում: XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց:
Կարծիքներ