Հայփոստ

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի օպերատոր է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանր առևտրային ծառայություններ: Ներկայումս Հայփոստ ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

2006 թ. նոյեմբերի 30-ին Հայփոստի հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Հավատարմագրային կառավարչի նպատակը Հայփոստի գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առևտրային և իր հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես և երկրի սահմաններից դուրս: Արդյունքում նախատեսվում է Հայփոստ ՓԲԸ-ն դարձնել միջազգային չափանիշներով փոստային և ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային օպերատոր:

Հիմնական ծառայություններ

Հայփոստի կողմից առաջարկվող ծառայություններից են`
Փոստային ծառայություններ – նամակների առաքում (հասարակ, պատվիրված, գնահատված), ծանրոցների առաքում, միջազգային փոստ, և ԱՓԾ
Վճարային ծառայություններ – կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարներ գանձում, դրամական փոխադրություններ
Մանրածախ առևտուր – առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառք:

Ներդրումներ

Հավատարմագրային կառավարիչը շարունակում է ներդրումները տարբեր մակարդակներում:
2007 թ. հուլիսի 19-ին Հայփոստը բացեց իր առաջին վերանորոգված փոստային բաժանմունքը` լիովին վերափոխված և տեխնիկապես վերազինված` հաճախորդներին տրամադրելով ինտերնետ ծառայություններ, մանրածախ առևտուր, և այլն:

Առ այսօր հանրապետության ողջ տարածքում Հայփոստն արդեն վերաբացել է 30-ից ավել փոստային մասնաճյուղ և բաժանմունք:

Ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին են համապատասխանեցվել մասնաճյուղերն ու բաժանմունքները:
Փոխվել եւ նորացվել են ենթակառույցները:
Տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ:
Նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ -ն նախատեսում է առաջիկա տարիներին բացել 250-ից ավել նորացված փոստային մասնաճյուղ եւ բաժանմունք հանրապետության ողջ տարածքում:
Առաջիկայում կմեկնարկի կադրերի վերապատրաստման մեծ ծրագիր:
Ինչպես նաև կսկսվեն On-Line ցանցի ներդրման աշխատանքները:

ՓոստԲանկ
2010 թ. Հայփոստ ՓԲԸ-ն սկսել է փոստբանկային ծառայությունների մատուցումը Հայաստանում:

Աշխատաժամանակը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 8․00 - 19.00, շաբաթ՝ 8․00 - 17․00

Կարծիքներ

2 արձագանք “Հայփոստ” էջի մասին

  1. Ես շատ դժգոհ եմ փոստային ծառայությունից, որը մատուցվում եք հատկապես 0099 փոստային բաժանմունքում։ Բազմաթիվ փաթեթեներ, որ պիտի ստանայի տվյալ բաժանմունքից, անհայտ պատճառներով կամ տեղ չեն հասել, կամ հետ են վերադարձվել։ Շատ երկար ժամանակահատված օգտվել եմ 0062 (Նոր Նորք 2֊րդ զանգված) փոստային բաժանմունքից, ոչ մի անգամ խնդիր չի առաջացել միջազգային փաթեթներ ստանալիս։ ԵՍ ՇԱ՛Տ ԴԺԳՈՀ ԵՄ։ Հույս ունեմ կշտկեք իրավիճակը։

Կարծիք գրառել