Հայրավանք Վանական Համալիր

Հայրավանք վանական համալիրը (IX-XII դդ.) գտնվում է Սևանա լճի ափին: Այն բաղկացած է եկեղեցուց և գավիթից: Եկեղեցին IX- դարի երկրորդ կեսի քառակոնք կառույց է՝ 6,15մ x 7,15մ ներքին առանցքային չափերով: XII դարում եկեղեցու արևմտյան մասում կառուցվել է գավիթը, սակայն ձորին մոտ լինելու պատճառով այն ստիպված են եղել եկեղեցու առանցքից փոքր-ինչ կողք տեղափոխել, և երկու սյուները փոխարինել պատերի մեջ ներկառուցված կիսասյուներով: Հայրավանքում մշակվել են շթաքարեզարգ (սև և կարմիր շեղ շարված քարերից) կամարակապ գմբեթի բոլոր հիմնական տարրերը, և երբ երդիկից թափանցում է արևի ճառագայթը, լույսի և ստվերի խաղը անկրկնելի գեղեցկություն է հաղորդում եկեղեցուն:



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել